Последние новости

Մարքարիտ ԵՍԱՅԱՆ․ ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ՆԻԿՈԼԻ ՍՏԵՐԻ ՀԱՅԵԼԻ

Դիտեցի Փաշինյանի լայվը և խղճացի նրան, մարդ, ով տարիներ շարունակ հասարակությանը "կերակրել է" օրվա իշխանությունների չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների և այլ չար բաների մասին հեքիաթներով, այսօր դարձել է ինքն իր ասածների թիվ մեկ հերքողը:

Ամուլսարի կաշառքով լիցենզիաների մասին էր խոսում, հիմա պարզվեց, որ չի եղել ոչ մի կաշառք և ոչ մի կեղծ լիցենզիա, բնապահպանությունից էր խոսում, հիմա պարզվեց, որ չկա նման խնդիր: Ավելին, դեռ մի հատ էլ ինքն իր ձեռքով պետական բյուջեից 400000 դոլար մսխեց դա ապացուցելու համար։ Իսկ օրերս Նիկոլը հրահանգեց փակել Բաղրամյան 19-ի դարպասները "հպարտ" քաղաքացիների առաջ ու ոստիկանական բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար։ Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի և ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի և դա կարևոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր և այլն։

Եզրահանգում՝ մենք , նախկին իշխանությունը, ճիշտ էինք մեր որոշումներում, չկար դրանցում ոչ մի կոռուպցիոն գործարք, չկար ոչ մի կեղծ լիցենզիա և չարաշահում, և դու, Նիկոլ-վարչապետ, քո ընդդիմադիր գործունեության ընթացքում մարդկանց խաբել ես ստով ու կեղծիքով, տարիներ շարունակ մարդկանց մանիպուլացրել ես և եկել իշխանության։ Եթե ,մենք որպես նախկին իշխանություն, կոռումպացված էինք, ինչպես ժամանակին կոկորդդ էիր պատռում, գոռալով այդ մասին, ուրեմն՝ դու ևս կոռումպացված ես, որովհետև այսօր նույն որոշումն ընդունեցիր, ինչ նախկին իշխանությունը: Ու սա այն դեպքն է, որ այս երկընտրանքի մեջ չկա քեզ համար չարյաց փոքրագույն, քանզի ինքդ ես չարիք դարձել երկրի համար:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АМЕРИАБАНК ПРЕДСТАВЛЕН НА ПЕРВОЙ ВЫСТАВКЕ TOON EXPO В МОСКВЕ
    2025-06-11 17:44

    Америабанк, лидер на рынке ипотечного кредитования, примет участие в международной выставке недвижимости и строительства TOON EXPO, инициированной компанией Big Projects, которая впервые пройдет в Москве 27-29 июня.

  • ЗАПУСКАЕТСЯ СЕЗОННАЯ ЭЛЕКТРИЧКА ЕРЕВАН-СЕВАН-ШОРЖА
    2025-06-11 10:14

    Компания «Южно-Кавказская железная дорога» с 13 июня, в пятницу приступает к осуществлению сезонного маршрута пригородного сообщения Ереван-Севан-Шоржа-Ереван. Поезд будет курсировать по пятницам, субботам и воскресеньям.

  • ДИЗАК АРТ: ИСКУССТВО АРЦАХА ЗВУЧИТ НЕСМОТРЯ НИ НА ЧТО
    2025-06-11 10:00

    В стенах ереванской музыкальной школы имени Тиграна Чухаджяна состоялся долгожданный отчётный концерт художественных студий культурного центра ДИАЗАК АРТ из Еревана и Абовяна. Этот вечер стал настоящим праздником памяти, боли и надежды — того самого уникального эмоционального сплава, который способна создать только мощная культура, пережившая изгнание, но не предавшая свои корни.

  • КАРПИС ПАШОЯН: ВМЕСТО КАТОЛИКОСА – ПАШИНЯНОВСКИЙ ЗАМ ПО ЛИНИИ ХРИСТИАНСТВА
    2025-06-10 18:38

    Пашиняну нужен такой католикос, который будет таким же отстраненным, не причастным ко всему, как Ваагн Хачатурян, и таким же покорным, как Анаит Манасян, написал на своей странице в ФБ публицист Карпис Пашоян, подчеркнув, что Пашинян бросил вызов демократическому будущему Армении и конституционному строю. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ