Երևանում մեկնարկում է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնը
Երևանում օգոստոսի 26-ին կտրվի Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցելու են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն:
Կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը նշեց, որ լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում:
«Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Ազգային Ժողով և Նախագահի նստավայր:
«Լուսանկարներ փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: Փառատոնը զբոսաշրջության համար էլ խթան կհանդիսանա, քանի որ միջազգային է և բավականին մասշտաբային»,- նշեց փառատոնի Կազմկոմիտեի ղեկավարը:
«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ շեշտեց, թե որպես լուսանկարիչ ինքը շատ հետաքրքրված է փառատոնով:
«Հայաստանն, իրոք, ունի լուսանկարչության լավ պատմություն, սակայն այն չի լուսաբանվել և ներկայացվել: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ավելի լավ ծանոթանալ հայկական լուսանկարչության պատմությանը»,- նշեց Բաղդասարյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ այս փառատոնը իր ուրույն տեղը կունենա համաշխարհային ֆոտոփառատոնների քարտեզի վրա:
«Հայկական պատմական լուսանկարչության մասին խոսելիս՝ տեսնում ենք դինաստիաների պատմություններ: Մի քանի տասնամյակի պատմություն ունեցող «Արմենպրես»-ի արխիվում կան հենց Բաղդասարյանների և շատ այլ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք թվայնացրել ենք և զետեղել history.armenpress.am կայքում»,- ասաց Անանյանը և հավելեց, որ ժամանակ առ ժամանակ գալիս է արխիվների վրայից փոշին թափ տալու պահը, և այժմ հենց այդ պահն է:
«Արմենպրես»-ը հանդես կգա 3 ցուցադրությամբ, և գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «Հովհաննես Թումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին:
«Նույն հետահայացը կլինի նաև Կոմիտասի հետ կապված: Տարբեր հարթակներում հանդես կգանք նաև առանձին լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Մեր միջազգային գործընկերներից մեկը՝ Բելառուսի ազգային լրատվական գործակալությունն առանձին ցուցադրություն կունենա՝ նվիրված ծեսին և ավանդույթին»,- նշեց «Արմենպրես» ԼԳ տնօրենը՝ հավելելով, որ փառատոնի պաշտոնական բացումը կկայանա օգոստոսի 26-ին, սակայն հանգստյան օրերից սկսած Երևանը կշնչի լուսանկարչությամբ:
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.