Последние новости

G7-ի առաջնորդները կանաչ լույս են տվել Մակրոնին Իրանի հետ բանակցությունների առնչությամբ

G7-ի առաջնորդները համաձայնություն են տվել, որ նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ վարի և ուղերձներ հղի Իրանին քննարկումների հիման վրա, որոնք նրանք անցկացրել են նախօրեին Բիարիցում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատում աղբյուրին, տեղեկացնում է News.am:

Տեղեկատվության աղբյուրի խոսքով՝ առաջնահերթությունը մնում է անփոփոխ. Իրանը չպետք է ստանա միջուկային զենք և պետք է թուլացնի լարվածությունը Պարսից ծոցում: «Նախագահն իսկապես իրավունք է ստացել բանակցել և ուղերձներ հղել իրանյան իշխանություններին այդ քննարկումների հիման վրա, որոնք տեղի են ունեցել երեկ»,-ասել է ֆրանսիական աղբյուրն առանց մանրամասնելու:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ