Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.