Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացված է
Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը երեքշաբթի բարձրացրել է Հայաստանի կառավարության պարտքի չապահովված պարտավորությունների և պարտքի չապահովված գերակա պարտավորությունների երկարաժամկետ էմիտենտի` ազգային արժույթով և արտարժույթով վարկանիշը B1 մակարդակից մինչև Ba3։ Ինչպես նշվում է գործակալության կայքում, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի։
«Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody's–ի գնահատականով, որի համաձայն, աճի գործոնների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Պետական ֆինանսների ամրապնդման շարունակական քայլերը նույնպես, հավանաբար, աստիճանաբար կվերականգնեն ֆիսկալային ուժի մի մասը, որը թուլացել էր 2014–17թթ.–ներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Մամուլի հաղորդման մեջ նշվում է, որ «Կայուն» կանխատեսումն արտացոլում է հավասարակշռված ռիսկերը։ Մյուս կողմից, բարեփոխումների հավատարմության ուժեղացումը և դրանց մշտական իրագործումը զարգացման գործընկերների աջակցությամբ կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել Հայաստանի հեղինակությունը և կառավարության արդյունավետությունը։
Մյուս կողմից, չնայած տնտեսության կայունության աճին և պետական հավասարակշռության ամրապնդմանը, սահմանափակ բուֆերները դեռ շարունակում են Հայաստանի վարկային պրոֆիլը ենթարկել արտաքին շոկերի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի այս որոշումը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:
Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը»,– գրել է նա։
Կառավարության ղեկավարի խոսքով, Moody's–ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:
Ինչպես նշել է վարչապետը, հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:
«Սա իսկապես կարևոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,– հավելել է Փաշինյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.
-
2025-07-21 09:31
Продолжаю публиковать интересные сведения: день четвёртый. Об этом на своей странице в Facebook написал арцахский адвокат Роман Ерицян, опубликовав также фотографии.