Արցախի ԱԳ նախարարն ընդունել է եվրապատգամավոր Մարտին Զոնեբորնին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Գերմանիայից եկած պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Մայիլյանը շնորհավորել է Մարտին Զոնեբորնին Եվրախորհրդարանում վերընտրվելու առիթով։ Նա վստահություն է հայտնել, որ նման այցելությունները հիանալի հնարավորություն են ընձեռում ծանոթանալու Արցախին, նրա իրողություններին ու նոր ձեռքբերումներին ավելի հանգամանալիորեն և համակողմանիորեն, ինչպես նաև ընդլայնել Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծել նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։
Հյուրի խնդրանքով Մասիս Մայիլյանը տեղեկացրեց հակամարտության գոտու իրավիճակի, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ձեռք բերված արդյունքների մասին։
Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև Արցախի և ԵՄ հարաբերություններին։ Արտաքին գործերի նախարարը հաստատեց Արցախի իշխանությունների հետաքրքրվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության պոտենցիալի զարգացման և տարբեր հումանիտար ուղղություններում համագործակցությամբ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշեց Արցախի հետ բարեկամության խմբի թարմացման կարևորությունը Եվրոպական խորհդարանում և ընդգծեց խմբի առանցքային դերը Արցախի մասին ճիշտ տեղեկատվության տարածման և Եվրախորհրդարանում հանրապետության շահերի առաջմղման հարցում։
Մայիլյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինության գործընթացին, Արցախի միջազգային ճանաչմանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
Հանդիպմանը մասնակցում էր Արդարության և դեմոկրատիայի եվրոպական հայկական ֆեդերացիայի նախագահ Կասպար Կարամպետյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.