Փաշինյան․ Հայաստանի ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա առանց «արհեստական շնչառության»
Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Այսօր ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմաարդյունաբերական համալիրին, պայմանով, որ ռազմաարդյունաբերական համալիրը պիտի լինի տեխնոլոգիական զարգացմանը համահունչ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այն պետք է իր աշխատանքն ուղղի արտաքին շուկաներին։
Նրա խոսքով` ՀՀ նպատակը պիտի լինի ոչ թե ռազմաարդյունաբերական համալիրը պետական պատվերով մի կերպ պահելը, այլ պետական պատվերի շրջանակներում դրա մրցունակությունն արտաքին ու ներքին շուկաներում ապահովելը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Եթե պարզվում է, որ մենք նույն արտադրանքը կարող ենք ավելի էժան գնով ձեռք բերել արտաքին շուկաներից, այստեղ մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնում, հատկապես` անվտանգության տեսանկյունից» ,– ասաց Փաշինյանը։
Կառավարության ու ռազմաարդյունաբերական համալիրի երկխոսությունն, ըստ Փաշինյանի, պետք է լինի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն ու դրա կենսապահովումը`առանց «արհեստական շնչառության» անհրաժեշտության։
Նիկոլ Փաշինյանի բացման խոսքից հետո, նրա խնդրանքով, ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։ Հանդիպման մնացած հատվածը կընթանա գաղտնի ռեժիմով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.