Последние новости

Մակունց․ Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում

Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում և զարմանում եմ, թե որտեղից էր շրջանառվում սեպտեմբեր ամիսը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնի։

«Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգով պիտի անցի կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի Սահմանադրական դատարանում, այնուհետև նոր կհայտնվի ԱԺ օրակարգում։ Սպասելի էր, որ շուտ չի լինելու և զարմանում եմ, թե որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,–նշեց նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ