Աշոտյան. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱՌՀԱՍԱՐԱԿ
Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Հարգելի՚ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ- անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առսջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար:
Ի՞նչն եք համարում խորհրդարանական դիվանագիտության նվաճում: Այն, որ ջանասիրաբար copy-paste են արվում դեռևս մեր ժամանակ մշակված տեքստե՞րը: Այն, որ բացառապես շարունակվում են դերևս մեր օրոք հիմնադրված տարբեր ձևաչափերն ու ֆորմատնե°րը։ Թե՞ այն, որ հսկայական ջանքերի շնորհիվ տարբեր վեհաժողովներում կարողանում եք միայն պահպանել Արցախի հետ կապված ձևակերպումները, որոնք մեր օրոք այլևս սովորական էին և կրկին մեր ձեռքբերումներն էին:
Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր խուսանավելու քաղաքականությունը դիրքորոշում հայտնելու քաղաքականությամբ փոխարինելու մասին: Ո՞րն էր խուսանավելու քաղաքականությունը: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր և ՆԱՏՈ-ի հե՞տ էր նաև համագործակցում, թե՞ որ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով նաև Եվրոպական Միության հետ ուներ համաձայնագիր:
Ի դեպ, խուսանավելու մասին. Զելենսկուն ուկրաիներեն շնորհավորանքներ գրելուն զուգահեռ հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը:
Հայաստանում իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ասել եմ, որ այսպես կոչված հեղափոխությունը այդպես էլ չի կապիտալիզացվել արտաքին քաղաքական ոլորտի և ոչ մի ուղղությամբ. ոչ՚ ռուսական, ոչ՚ եվրասիական, ոչ՚ եվրոպական, ո՚չ ամերիկյան և ոչ էլ հարևանների հետ տարվող քաղաքականության շրջանակներում:
Լավ է, որ խորհրդարանում այսօր խմբակցություններից մեկի ղեկավարը կրկնեց իմ այդ թեզերը:
Ցավոք, ինքս եմ ականատես եղել, թե այդ անթիվ-անհամար վոյաժների շրջանակներում ինչպես է պահում իրեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես իրեն չի պահում:
Պատկերացնում եմ այդ հանդիպմանը ներկա դեսպանների քմծիծաղը, որոնցից շատերն արդեն առերեսվել են նոր խորհրդարանի ներկայացուցիչների սկանդալային արկածների հետ տարբեր երկրներում:
Իրավիճակը դեռ փրկում են մի քանի փորձառու պատգամավորներ, բայց այսպիսի պատկերացումներով, այսպիսի զինանոցով երկար ձգել չե՚ք կարող, պարոնայք»:
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.