Թրամփը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու պլանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնությունն արգելափակելու պլանը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նման որոշումն, ամենայն հավանականությամբ, առաջ կբերի երկկուսակցական սկանդալ Կոնգրեսի անդամների կողմից, որոնք կարծում են, որ ԱՄՆ օգնությունն անհրաժեշտ է «ռուսական ռազմական միջամտությանը» դիմակայելու համար։
Ըստ աղբյուրների՝ նախագահը խոսել է ֆինանսավորման ծրագրի դադարեցման մասին։ Սպիտակ տունը վերջերս տեղեկացրել է համապատասխան գործակալություններին և Կոնգրեսի կոմիտեներին, որ մտադիր է դադարեցնել օգնությունն Ուկրաինային, տեղեկացրել է աղբյուրներից մեկը։
Սակայն այդ աղբյուրն ասել է, որ դեռևս կան հարցեր, թե ինչ կանի Թրամփը վերջնարդյունքում, և ԱՄՆ պաշտոնական անձինք սպասում են, թե ինչ կորոշի նա Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո։
Մյուս աղբյուրի խոսքով՝ գաղափարը տրվել է Թրամփի շտաբի պետի պարտականությունները կատարող Միք Մալվանիի կողմից, բայց Պետդեպարտամենտում և Ազգային անվտանգության խորհրդում գաղափարին դեմ են արտահայտվել։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի Կիևում էր, որտեղ հանդիպել է ուկրաինացի պաշտոնական անձանց հետ, բայց որևէ նշան չկա, որ նա բարձրացրել է այդ հարցը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.