ՀԱԷԿ անվտանգության մակարդակը բարձրացվելու է
Հայաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի բարձրացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ չնայած միջազգային փորձագետների գնահատմամբ՝ անվտանգությունը բարձր մակարդակի է, բայց միշտ պետք է ձգտել ավելիին։ «Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման և 10 տարով կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաև կայանի անվտանգության մակարդակի և արդյունավետության բարձրացման հետ։ ՀԱԷԿ-ը շահագործման մեջ է մտցվել 70-ական թվականներին և առաջին սերնդի կայան է, ուստի անգամ ամենալուրջ ներդրումները չեն կարող անվտանգության մակարդակը հասցնել նրան, ինչը կա նոր ԱԷԿ-ներում, բայց իր սերնդի համար ՀԱԷԿ-ը գտնվում է բավարար վիճակում»,- նշել է նա։ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ ճառագայթման արտահոսքի վտանգների տեսակետից անվտանգությունը բարձր մակարդակի է, ինչպես նաև բարձր է սեյսմիկ անվտանգության մակարդակը, որը, փորձագետների գնահատմամբ, 0,35 Ջի մակարդակի է։ Նա ավելացրել է, որ կոմիտեն դիմելու է իշխանություններին, որպեսզի փորձի լուծել ԱԷԿ էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը ցանկացած հանգամանքներում, չնայած կայանն ունի 4 դիզելային գեներատոր, որոնք կապահովեն ռեակտորի սառեցումը 100 տոկոսով։ Նրա խոսքով՝ ՀԱԷԿ-ից ցածր ակտիվության «միջուկային աղբի» պահեստարանները բեռնված են միայն 20 տոկոսով, այն դեպքում, երբ բացակայում է պահեստավորման մշտական տեղը միջին ակտիվության «աղբի» համար։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ Ֆուկուսիմայի վթարից հետո երկրորդ ՀԱԷԿ-ի ստեղծման ակտիվ աշխատանքը դադարեցվեց, թեև 2014-ին արդեն որոշակի աշխատանք էր կատարվել։ «Այժմ հարկավոր է վերանայել չափանիշները։ Նոր ՀԱԷԿ-ը, եթե կառուցվի, ամենայն հավանականությամբ, պետք է ունենա փոքր հզորություններ՝ մոտ 100-150 Մգվ՝ հաշվի առնելով համաշխարհային միտումն ու լավագույն փոխհատուցվելիությունը»,- պարզաբանել է նա։ Աշոտ Մարտիրոսյանը ընդգծել է, որ Կոմիտեի գործունեության գլխավոր ուղղությունները օրինագծերի առաջարկումն է ԱԺ-ին և լուծման նախագծերի առաջարկումը կառավարությանը, որպեսզի մինչև 2022 թվականը ունենա օրենսդրություն, որը կհամապատասխանի արդի պահանջներին, անվտանգության նոր պահանջների ձևավորմանը՝ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չեխիայի հետ միջազգային համագործակցության շրջանակում գործող ծրագրերին համապատասխան։ Պատասխանելով հարցին, թե որքանով է ճիշտ տեղեկությունն ուրանի առկայության մասին Ամուլսարի հանքում, նա ասաց, որ իրենց հետազոտությունների համաձայն՝ այնտեղ ուրան չկա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.