ԻՆՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ԿԱ ՋԱՅԼԱՄԻ, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԵՎ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ
Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որը մեր երկրում ղեկավարում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերը, հայտարարեց սերտ համագործակցության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ՄԱԿ-ի կառույցի հետ, որն աշխարհում զբաղվում է մշակույթի, գիտության և կրթության հարցերով։
Երեվանում անցկացվելիք «Կայուն զարգացման նպատակ 4 - Կրթություն 2030»-ի մշակման տեխնիկական համագործակցության խմբի հանդիպման առիթով Հարությունյանը հայտարարեց միջազգային գործընկերների հետ կրթության ոլորտի խնդիրները քննարկելու օգտակարության մասին, ինչը, իր համոզմամբ, «մեզ կօգնի նախանշված բարեփոխումների իրականացման գործում»։ Սուպերնախարարը նաև ընդգծեց, որ նախարարությունը սերտ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչի մասին վկայում է իր (Արայիկ Հարությունյանի-Մ.Գ.) մասնակցությունը մայիսին Պեկինում անցկացված «Արհեստական ինտելեկտը և կրթությունը» միջազգային համաժողովին։ Առաջին հերթին ընդգծենք բացառիկ չափորոշիչը, որ ընտրեց սուպերնախարարը միջազգային ազդեցիկ կազմակերպության հետ պետության համագործակցության մակարդակը բնորոշելու համար. իր անձնական մասնակցությունը համաժողովին։ Նման անհամեստությունը բոլորովին վայել չէ «ժողովրդական նախարարին», որի մոտ «սուպեր» նախածանցը, ըստ երևույթին, աներևակայելի աստիճանի գլխապտույտ է առաջացրել։ Այսուհետ, պետք է ենթադրել, այս կամ այն կառույցի հետ համագործակցության արդյունավետությունը անմիջական կախվածության մեջ կդրվի տարբեր երկրներում անցկացվող այն միջոցառումների քանակից, որոնց նա կբարեհաճի մասնակցել։ Տրամաբանական է նաև ենթադրել, որ մինչ Արայիկի ուղևորվելը Չինաստան՝ համաժողովի, Հայաստանը կա՛մ ընդհանրապես չի համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, կա՛մ այդ համագործակցության «սերտությունը» անվայել ցածր է եղել։
Սակայն սուպերնախարարին համակած վեհության մոլուցքը տվյալ դեպքում բնավ ամենագլխավորը չէ։ Շատ ավելի կարևոր է, որ այդչափ հրճվալից խոսվում է մի կազմակերպության մասին, որը վերջին բոլոր տարիներին, սկսած 2006-2007 թվականներից, երբ Նախիջևանի գերեզմանոցում ոչնչացվեցին հայկական վերջին խաչքարերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեռյալ լռության պայմաններում, արդարացիորեն կոշտ քննադատության է ենթարկվում Հայաստանում։ Կազմակերպություն, որը վաղուց վերածվել է կոմերցիոն կառույցի՝ բառի վատթարագույն իմաստով, որում կոռուպցիայի մասշտաբները դարձել են համապատասխան կառույցների և ԶԼՄ-ների հետաքննության ու մերկացումների առարկա, ներառյալ նախկին գլխավոր քարտուղար Բոկովայի մութ գործերը։ Կազմակերպություն՝ ոտքից գլուխ ծախված Ադրբեջանին, որը վերածել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակույթի ոլորտում սեփական անհագուրդ հավակնությունների իրականացման գործիքի, այդ թվում տարածաշրջանի մյուս ժողովուրների ժառանգությունը լկտիաբար յուրացնելու հաշվին։ Նախևառաջ՝ հայկական։
Բոլորովին վերջերս, այս տարվա հուլիսին Բաքվում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Տարբեր երկրների բազմաթիվ փորձագեատներ և մշակույթի գործիչներ տարակուսանք ու վրդովմունք հայտնեցին այն առիթով, որ կարծես թե հեղինակավոր կառույցն իր կարևոր միջոցառումն անցկացնում է մի երկրում, որը հայտնի է օտար պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ և յուրացմամբ։ Բայց հայկական սուպերնախարարությունն ու սուպերնախարարը, որի իրավասության մեջ են մտնում նաև մշակույթի հարցերը, բերանները ջուր էին առել։ Նույնիսկ չնայած այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանի ջանքերի «շնորհիվ» չկարողացավ մասնակցել նստաշրջանին և ինչ-որ կերպ չեզոքացնել ագրեսիվ հարևանների գործողությունները։ ՀՀ ԱԳՆ-ը արձագանքեց դրան, իսկ սուպերնախարարությունն ու սուպերնախարարը լռում էին, թեև հասկանալի է, որ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբերութունը, կամ էլ հակառակը՝ դրա ղեկավարութան շահախնդիր ակնկալիքները թույլ տվեցին Ադրբեջանին ակնհայտ խտրականություն դրսևորել հայկական կողմի նկատմամբ։ Սուպերնախարարությունն ու սուպերնախարարը մի բառ անգամ չասացին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին նաև 2018 թվականի դեկտեմբերին, երբ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ մտցվեց Քոչարի պարը (յալլը)՝ որպես «Նախիջևանի ինքնավար հանրապետության (առանձնահատուկ ցինիզմ-Մ.Գ.) կոլեկտիվ ավանդական պարեր»։ Թեև դրա դեմ բողոքելու համար բավական էր պարզապես մատնանշել հենց նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի որոշումը, նույն ցուցակում Քոչարին որպես հայկական պար ընդգրկելու մասին։
Ի դեպ, սուպերնախարարի լռությունը չի սահմանափակվում միայն մշակույթի ոլորտով։ 2018թ. մայիսին Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալի» կազմում Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը փաստացի արգելելու շուրջ բարձրացած միջազգային սկանդալի ժամանակ բազմաթիվ ձայներ էին հնչում երկրագնդի տարբեր ծայրերից։ Բայց այդ դատապարտող աղմուկի մեջ չէր լսվում բացի ամենից նաև սպորտի հարցերով զբաղվող հայկական սուպերնախարարության ոչ թե պարզապես ձայնը, այլ նույնիսկ ծվոցը։ Պետք է ենթադրել, որ Արայիկ Հարությունյանը նույնքան անտեղյակ էր կատարվածից, որքան Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նստաշրջանի հետ կապված պատմության պարագայում։ Ըստ երևույթին, նա տեղյակ է միայն այն միջոցառումներից, որոնց մասնակցում է անձամբ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հարաբերություններ պահպանել և համագործակցել իհարկե պետք է, թեև վերջին զարգացումների խորապատկերին շատերը կոչ են անում հետևել ԱՄՆ-ի ու Իսրայելի օրինակին և դադարեցնել անդամակցումն այդ կառույցին։ Սակայն համագործակցությունը բնավ չի ենթադրում հայոց պետությանը վերաբերող խնդիրների անտեսում և ամենևին չի նշանակում արձագանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ բացահայտ խտրականության և ազգային արժանապատվության ու շահերի ոտնահարման, ինչպեսև կազմակերպության կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի անթաքույց ոտնձգությունների փաստացի խրախուսման դեպքում։ Մինչդեռ հենց այդպիսի պահվածք են ցուցաբերում սուպերնախարարությունն ու սուպերնախարարը վերջին ամիսների ողջ ընթացքում։ Ընդ որում հպարտանալով «սերտ համագործակցությամբ», որը չափորշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումներին Հարությունյանի անձնական մասնակցությամբ։
Պետության շահերի համար անընդունելի պահվածքը, որ դրսևորում է սուպերնախարարը, կարծում ենք, կարող է ունենալ երկու պատճառ։ Կա՛մ նա իսկապես անտեյակ է իրեն վստահված մշակույթի ոլորտի հետ կապված իրողություններից, կա՛մ դեր են խաղում զուտ կոմերցիոն շահերը. բուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ներկայիս հայեցակարգին լիովին համապատասխան։ Պարզ ասած, հանուն այն փողերի, որ այդ կառույցը հատկացնում է Հայաստանին, մասնավորապես՝ սուպերնախարարությանը, ամեն տեսակի նախագծերի համար, Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ է աչք փակել ու լռել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է խոսել, ընդ որում՝ բարձրաձայն։ Մոռանալով բացի ամենայնից նաև այն մասին, որ մեր երկիրը անդամավճարի իր բաժինն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին և լիակատար իրավունք ունի պահանջել սեփական շահերի պահպանում։
Դե, իսկ անձնական մասնակցությունը միջազգային տարբեր միջոցառումներին՝ որպես հաջող համագործակցության չափորոշիչ, պետք է հավելել առանձին, որպես հաճելի բոնուս, որը դժվար թե բխում է երկրի շահերից, եթե հաշվի առնենք Արայիկ Հարությունյանի սովորությունը՝ լռել նույնիսկ այնտեղ, որտեղ հույժ անհրաժեշտ է խոսել. բարձրաձայն և սեփական իրավացիության գիտակցումով։ Գլուխը չթաքցնելով ավազի մեջ, չնմանվելով ջայլամի և հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը նավթադոլարներն ակնհայտորեն գերադասում է Համաշխարհային մշակութային ժառանգությունը ոչնչացնող ու նսեմացնող վանդալներից այն պաշտպանելուց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.