Իմ համար քո հեռանալը փախուստ է. Վարազդատ Կարապետյանը՝ Էդգար Առաքելյանին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակ է հղել նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, որը օրերս հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Էդգար,
կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։
Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։
Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։
Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։
Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։
Քո խոսքով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու "էլիտար" շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ չենք կտրվի։
Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։
Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։
Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։
Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։
Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։
Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։
Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։
Չգնա՛ս», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.