Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՇՈՈՒԻ ՏԱՐՐԵՐ ԷԼ ՈՒՆԻ
Ամուլսարի պատմությունն ուղղակի առիթ ու պատճառ է իշխանական թիմի ներսում պառակտում սկսելու համար, որովհետև այս իշխանությունները նաև արտաքին փայատերեր ունեն, որոնք պահն օգտագործեցին՝ ցույց տալու համար, որ իշխանությունները հանկարծ չմտածեն, թե տիրապետում են իրավիճակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը` նշելով, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը հանրային ուշադրությունն Ամուլսարի խնդրից շեղելն է:
«Վարչապետը բարդ կացության մեջ է հայտնվել և իշխանություններն սկսեցին կալանավորում օպերացիան իրականացնել, որպեսզի խլեն հանրային ուշադրության որոշակի էմոցիոնալ հատվածը: Բայց այդ կալանավորումները, ձերբակալություններն ու ամպագոռգոռ վերնագրերը որևէ ազդեցություն չեն թողնում լայն շրջանակների վրա, քանի որ մարդկանց կոնկրետ արդյունքներ են պետք»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այս իշխանությունները սպառել են իրենց բոլոր այն ռեսուրսները, որոնք կարող են իրական արդյունքներ ապահովել: «Արդեն տնտեսական հեղափոխություն կոչվածից չեն խոսում, չեն խոսում արտաքին քաղաքական ձեռքբերումներից, որ ներդրումների հսկայական հոսք է գալու, չեն խոսում աշխատատեղերի մասին: Եթե սկզբնական փուլում կար, այսպես կոչված, ռոբինհուդյան մոդել, երբ ակնկալում էին, որ Փաշինյանը Ռոբին Հուդի պես պետք է հարուստներից խլի ու բաժանի աղքատներին, ապա պարզ դարձավ, որ դրանք հեքիաթներ են, քանի որ ոչ մի երկրում զարգացում չի եղել կուլակաթափության ճանապարհով: Ես կարծում եմ, որ իշխանությունները մի քանի փամփուշտ ունեն, որոնք քարոզչության դաշտում հերթով սկսում են կրակել, հետո վերջում հայտնվելու են կոտրած տաշտակի առջև»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի` իշխանության ներսում խնդիրներ կան, և իշխանությունը զգում է, որ ինքը ճաքեր է տալիս և գիտի, որ հասարակության ակնկալիքները չի կարողանում բավարարել: «Այսպիսի գործընթացներ՝ կալանք-օպերացիաներ շատ կտեսնենք, բայց դրանք այդքան էլ երկար չեն կարող տևել: Գագիկ Խաչատրյանի կալանավորումը նաև շոուի տարրեր է պարունակում և, բնականաբար, այդ ամենն իր վերջն ունի, որովհետև շատ կարևոր հարցերի պետք է պատասխաններ տան այս իշխանությունները, թե ինչ եղավ գազի գնի բանակցությունը, քանի որ հասարակությունը շուտով պետք է հասկանա, թե ինչ գնով է վճարում, ինչ եղավ Լարսի հետ պատմությունը, ինչ է լինելու տնտեսական ներդրումները և այլն»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը գտնում է, որ կառավարությունը չի կարողանում Ամուլսարի հետ կապված որոշում կայացնել: «Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե սխալ կամ ճիշտ որոշում կա, այլ որ վարչապետը չի կարողանում կողմնորոշվել, որովհետև պոպուլիզիմին հակացուցված է որոշում կայացնել, պատասխանատվությունը գցում են այլ տեղ: Այդ ջայլամային քաղաքականությունը, որ իրենք վարում են, չեն կարողանում դրանով արդյունք ապահովել: Հիմա վարչապետը հայտնվել է մի իրավիճակում, երբ, օրինակ, Ամուլսարի հետ կապված չի կարող հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր խանգարում են կառավարությանը, որպեսզի Ամուլսարի հանքը բացվի և տնտեսական որոշակի արդյունքներ լինեն, դրանք օտար երկրների շահերն են պաշտպանում: Իրենք ակնարկում են այդ մասին, բայց ուղիղ չեն կարողանում ասել, քանի որ հարց կառաջանա, որ, փաստորեն, հեղափոխությունն էլ է այդպիսին եղել, քանի որ այդ մարդիկ հեղափոխության շարժիչ ուժերից մեկն են եղել»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ վարչապետը չի կարող իր իսկ զանգվածին մեղադրել օտար երկրներին ծառայելու մեջ: «Բայց իրենց զանգվածի մի մասին իրենք անկեղծություն ունեցան անվանել անգրագետ պողոսներ, բայց երկրորդ քայլը ռիսկ չեն անում ասել, որ մի զանգվածն էլ ներդրած շպիոններ են: Այսինքն՝ կստացվի, որ այս իշխանության հենարանը բաղկացած է անգրագետ Պողոսներից և ներդրված շպիոններից»,-հավելեց նա:
tert.am/ru
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.