ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել վերջին հրետակոծությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։ Նա կողմ է առավելագուն զսպվածության և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձևը և սպառնում մարտական գործողությունների դադարեցման (ռեժիմին)»,- ասել է Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Կիրակի շիական «Հեզբոլլահի» զինյալները հակատանկային հրթիռով խոցել են իսրայելական «Վոլֆ» զրահամեքենան Աֆիֆիմ բնակավայրի բանակային զորանոցի մոտ։ Դրա հետևանքով, «Հեզբոլլահի» տվյալներով, հրեական պետության զինծառայողները կորուստներ են ունեցել։
Ի պատասխան՝ իսրայելական հրետանին մոտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարավի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զորքերն արձակել են 100 ական դեպի այն շրջանը, որտեղից կատարվել է հարձակումը։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներից ոչ մեկը զինված հարձակման ժամանակ չի տուժել։
Al Hadath հեռուստաալիքը, այնուամենայնիվ, իր ռեպորտաժում ցուցադրել է, թե ինչպես են ուղղաթիռները վիրավոր զինվորներին հասցնում Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.