Քոչարյան. Հաղթանակած ժողովուրդը և նրա հերոսները չեն կարող նահանջել որևէ մեկի առաջ
Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:
Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի արցախցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն:
Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:
Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, որոնք իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 13:00
Впервые в истории Великобритания и Франция согласились координировать использование своих ядерных сил для защиты Европы от «крайних» угроз. Соответствующая декларация была подписана во время государственного визита президента Франции Эмманюэля Макрона в Лондон, пишет Telegraph.
-
2025-07-10 12:56
В Дилижане построят канатную дорогу в рамках программы по благоустройству туристических кластеров, реализуемой при поддержке Всемирного банка. Соответствующее постановление было принято на заседании правительства.
-
2025-07-10 12:52
Группа адвокатов ГК "Ташир" и ее владельца Самвела Карапетяна распространила заявление о случаях мошенничества в соцсетях и мессенджерах.
-
2025-07-10 12:49
Оружие, изъятое в домах некоторых задержанных ранее представителей молодежного крыла АРФ "Дашнакцутюн", законно, на него есть соответствующие документы. Об этом сообщил журналистами адвокат Сергей Арутюнян.