Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը ընդդեմ Սահմանադրական դատարանի երեք դատավորի
Փաստաբան Տիգրան Եգորյանը հիմամիտ է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ, որ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը տեղի է ունենալու վաղը:
«Արևիկ Պետրոսյանը, ըստ էության, կողմ է արտահայտվել Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանագրին, և կողմ է քվեարկել Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությանը, որով տրվել են գնահատականներ Մարտի 1-ի իրադարձություններին և որոնք Եվրոպական դատարանի այս վերջին վճիռներով ամբողջությամբ հերքվել են», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Տիգրան Եգորյանը:
Հրանտ Նազարյանի մասով էլ Եգորյանը նշեց․ - «Հրանտ Նազարյանը մասնակցել է 2008թ․ մարտի 8-ի որոշման կայացմանը, մասնակցել է 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վիճարկման գործի քննությանը և մասնակցել է այնպիսի պայմաններում, որոնց կապակցությամբ այսօր քննարկվում է քրեական գործ և մեղադրանքի էությունը այն է, որ Սահմանադրական դատարանի վրա կիրառվել են ճնշումներ կոնկրետ որոշում ապահովելու նպատակով, որը ցանկալի էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար և այդ որոշումն ապահովվել է»:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Եգորյանը հիշեցնում է․ - «Հրայր Թովմասյանը նախարար եղած ժամանակահատվածում իր ենթակայության տակ գործող գերատեսչության միջոցով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Կառավարության ներկայացուցչի գրասենյակի միջոցով, ներկայացրել է դիրքորոշումներ Մարտի 1-ի գործերով, այդ թվում նաև, օրինակ, Սաղաթելյանի գործով, և այդ դիրքորոշումները, որոնք պաշտոնապես ներկայացվել են կառավարության անունից, այսօր արդեն առկա Եվրոպական դատարանի վճռով, ըստ էության, հերքվել են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.