Последние новости

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարություն

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությանն ու դիմել վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։

Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) այսօր հայտարարություն է տարածել և դիմել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Մեկ հատված նրանց դիմումից.

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։

Անդրադառնալով այս հայտարարությանը, մենք կոչ ենք անում Վարչապետին՝ հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել, այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թևը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը։

Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից։

«Ամուլսարն առանց հանքի» Նախաձեռնությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումը այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ և հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի։

Կոչ ենք անում տարածել այս գրառումը և կոչ ենք անում ակտիվանալ Ամերիկայի Հայ համայնքին։ Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը», տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆ ԱՐԱ... ԶՈՒՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
      2020-08-05 21:35

      Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարության ներքին ցանց և ստանալ 55 տերաբայթ տեղեկատվություն, Facebook-ի իր էջում հաղորդել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

    • ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՎԵՐՋԱԿԵՏԵՐ ԴՆԵԼ
      2020-08-04 17:01

      Օրերս Lydian Armenia ընկերության մի քանի աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, որպեսզի 1200 մարդու անունից նամակ հանձնեին վարչապետին՝ պահանջելով վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը: Ակցիան կարծես թե սովորական էր, այն առանձնապես չէր տարբերվում բողոքի տասնյակ այլ միջոցառումներից, երբ մարդիկ այս կամ այն պահանջն են ներկայացնում կառավարությանը։ Սակայն իրավիճակն այնուամենայնիվ եզակի է նրանով, որ կառավարությունից պահանջվում է ընդամենը վերջակետ դնել ձեռնարկության շուրջ ծավալված էպոպեային։ Որոշում կայացնել, ինչպես ասում են՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Որոշում, որին մարդիկ սպասում են արդեն երկու տարի շարունակ։

    • ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ
      2019-09-10 15:58

      Ամուլսարի հարցում վարչապետին ձայնակցողները գործի անցան «Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին…

    • ՆԱԽԱԳԱՀԸ «ՈՒԺԻ ԲԵՎԵՌ» Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՈՒԺԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՈ՞ՒՄ
      2019-09-06 16:58

      Ո՞վ բերեց արքայազն Չարլզին Ամուլսար Վերջին ժամանակներս ԶԼՄ-ները նախանձելի մշտակայությամբ տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանակին հանդես է եկել որպես Ամուլսարի հանքավայրի մշակում նախատեսող դարի գործարքի «կնքահայր»։