Последние новости

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԱՆՁ Է ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՆԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԸՆՏՐԱԾ ՀԿ-ՆԵՐԻՆ ԶՈՒՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դիտորդական կազմակերպություններին ներգրավելը ողջունելի է, ողջունելի է նաև, որ հասարակական կազմակերպություններն են դա անում, սակայն ցանկալի կլիներ, որ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները դա անեին՝ թեկուզ ՀՀ-ից ֆինանսավորվելով։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացվելու համար հայաստանյան ՀԿ-ներին ֆինանսավորելուն։ Նա նկատեց, որ հայաստանյան ընտրություններում էլ մի շարք միջազգային կազմակերպություններ դիտորդական առաքելություն են իրականացրել, ֆինանսավորել են տեղի ՀԿ-ներին։

«Եթե խնդիրը նա էր, որ հասարակական կազմակերպություններն ակտիվանան, ապա, կարծում եմ, որ ճիշտը նա կլիներ, որ ֆինանսավորվեին Արցախի հասարակական կազմակերպությունները։ Բայց այստեղ կա նաև 2-րդ կողմը, քանի որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ կան խնդիրներ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարության միջև, իսկ այդ խնդիրների լուծումը կարող է ընտրությունների միջոցով լինել, այսինքն՝ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ ինքը շահագրգռված անձ է Արցախի ընտրություններում։

Եթե ինքն է ֆինանսավորումը կազմակերպում առանց մրցույթի, այսինքն՝ իր կողմից ընտրված ՀԿ-ներին, նշանակում է, որ այդ ֆինանսավորումը կատարում է ոչ թե արդար ընտրություններ կատարելու համար, այլ ինքը ֆինանսավորում է իր ընտրած կազմակերպություններին զուտ Արցախի ընտրություններին միջամտելու համար, եթե հաշվի առնենք նաև այն հայտարարությունները, որ կան խնդիրներ Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև»,- մանրամասնեց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախի ու ՀՀ իշխանությունների մեջ լարում առկա է, ինչը հայտարարել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները, թե հեղափոխությունը պետք է հասնի Արցախ՝ նկատելով, որ հեղափոխությունը գործողություն է իշխանության դեմ։ Ըստ Դանիելյանի՝ հակասությունը նաև գաղափարական հենքի վրա է։

«Ակնհայտ է, որ կան բարդություններ, որոնք ունեն գաղափարական եզր, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկու շաբաթ ասֆալտով քայլելն ավելի կարևոր ձեռքբերում է, քան 4 տարվա պատերազմը՝ հազարավոր զոհերով, հարյուր հազարավոր տեղահանվածներով, սովի ու մսի միջով անցած տարիներով։ Այս գաղափարախոսական հակասությունը կա նաև Հայաստանի հանրության մեջ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք այդպես չեն կարծում՝, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։ Վիտալի Բալասանյանն էլ հայտարարեց, որ առանց որևէ օրինական հիմքի փորձում են պատերազմով անցած գեներալներին ասֆալտին պառկեցնել: Սա նշանակում է, որ կա հակասություն, որն արդեն կոպիտ դրսևորում է ստանում»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Ինչ վերաբերում է այս հակասության հետևանքներին, Դանիելյանը շեշտեց, թե հակասությունը ոչ թե ՀՀ-ի ու Արցախի մեջ է, այլ մտածողության մեջ է։ Նրա կարծիքով՝ հակասության խնդիրը պետք է լուծվի Երևանում, ոչ թե Ստեփանակերտում։

Այս պահին Ստեփան Դանիելյանը դժվարանում ասել՝ արդյոք ՀՀ իշխանություններն ունեն իրենց՝ Արցախի նախագահի ցանկալի թեկնածուն, բայց վստահ է, որ ՀՀ-ի հետ համագործակցողներ կգտնվեն։

«Վստահ եմ՝ կարող է գտնել գործընկերներ, որոնք, հաշվի առնելով ՀՀ ազդեցությունը, կփորձեն թեկուզ ժամանակավոր որոշակի հարաբերությունների մեջ մտնել ՀՀ իշխանությունների հետ»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Фонд Civilitas подал в суд на мэра Еревана Тиграна Авиняна
    2025-01-23 16:43

    Фонд Civilitas (головная организация CivilNet) подал в суд на мэра Еревана Тиграна Авиняна, сообщает судебно-информационная система datalex. Уточняется, что Civilitas требует от Авиняна публичного извинения в прямом эфире factor.am перед фондом за фразу «СМИ превратилось у нас в большую свалку», а также опубликовать на сайте заключительную часть решения суда.

  • ЕСПЧ вынес решение по делу «Сурен Антонян против Армении»
    2025-01-23 16:40

    Европейский суд по правам человека в вердикте по делу «Сурен Антонян против Армении» фактически констатировал, что при обсуждении ходатайства в отношении судьи Антоняна председатель Высшего судебного совета Карен Андреасян проявил предвзятость и таким образом не высказал самоотвод, в результате чего судья был фактически отстранен из судебной системы. Об этом написал на своей странице в Facebook адвокат Раффи Асланян.

  • Протестующая: Если бы не бедность в наших головах, мы бы наивно не избрали Пашиняна (Видео)
    2025-01-23 16:36

    Никол Пашинян говорит, что бедность у нас в головах, и я с ним согласна. Если бы не бедность у нас в голове, то мы наивно не избрали его, среди которых была и я. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am во время акции протеста у здания Правительства 23 января женщина, торгующая на рынке «Гнуни».

  • Азербайджановед: Баку имеет план по применению военного сценария в ближайшем будущем
    2025-01-23 16:25

    Уверена, что все вы уже заметили, что 98% азербайджанской прессы контролируется государством. Есть сайты, которые явно связаны с Министерством обороны, аппаратом президента или другими государственными структурами. Остальная часть обычно, как по часам, публикует материалы, присланные «сверху». В этом информационном пространстве нет недостатка в пропаганде ненависти и вражды против армян и армянского государства. Я публикую лишь малую часть всего этого, ту, которую считаю самой важной, хотя читаю и просматриваю почти всё.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ