ՈՒՐ Է ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԸ
Օդագնացության մեջ լավ հայտնի է, որ ինչքան ցածր է թռիչքի արագությունն ու բարձրությունը, այնքան ավելի վտանգավոր է դա։ Նույնը վերաբերում է նաև քաղաքականությանը, առավելևս՝ արտաքին քաղաքականությանը։ Ինչպես ցույց տվեց Երևանում օրերս մեկնարկած «Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» համաժողովը՝ ԱԳՆ-ի և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ, մեր արտաքին քաղաքականության օդանավը չափազանց դանդաղ ու ցածր է թռչում։ Կապիտալը, որ այդչափ ահռելի ջանքերով կուտակվել է անցած տասնամյակների ընթացքում, անմտորեն մսխվում է ի բավարարում իրեն դիվանագիտության դասական Հուգո Գրոտիուս երևակայած անհավասարակշիռ անձի քմահաճույքների։ Հենց նրանից էլ սկսենք։
Փաշինյանը դժգոհություն արտահայտեց այն առիթով, որ դեսպանները փաստացի ոչինչ չեն անում հայրենի տնտեսության համար, չեն զարգացնում Հայաստանի տնտեսական կապերը հյուրընկալող երկրների հետ, չեն հրապուրում օտարերկրյա ներդրումներ։ Ընդ որում պաշտոնական տեղեկատվության ժլատ խոսքի հետևում այս անգամ թաքնվում է իսկական դրամա, քանզի դիվանագետներին հոգնա արվեց սովորականից ավելի խորը։
Վերջիններս միջոցառման ժամանակ համերաշխ լռեցին, մեղավոր խոնարհելով հայացքը։ Ինչն ընդհանուր առմամբ հասկանալի է և ներելի։ Փաշինյանին նույնիսկ խաղաղ ժամանակ մոտենալ խորհուրդ չի տրվում, իսկ երբ զայրացած է, ապա արդեն ընդհանրապես ինքն իր համար պատասխանատու չէ։ Ճիշտ է, համառ լուրեր են շրջում, թե հոգու խորքում վարչապետը բարի է։ Հոգու խորքում՝ գուցե, բայց մինչև հասնես այդ խորքին, ստիպված կլինես այնպիսի՜ բաների միջով սողոսկել, որ կփոշմանես արշավիդ համար։
Փոխարենը՝ կողասրահներում դեսպանները միմյանց դժգոհում էին փողի աղետալի պակասից։ Չէ՞ որ դիվանագիտական լիարժեք հարաբերությունները ներառում են դեսպանի և իր աշխատակիցների կանոնավոր շփումներ հյուրընկալող երկրի քաղաքական գործիչների, արդյունաբերողների և բանկատերերի, մշակույթի գործիչների հետ։ Իսկ դեսպանի համար անհրաժեշտ այդօրինակ զրուցասիրությունը ենթադրում է, որ դեսպանատանը միշտ բաց սեղան են պահում, որտեղ համեղ ուտեստներն ու ընտիր ըմպելիքները կակղեցնում են դեսպանատան հյուրերի սրտերը, նպաստում բարեկամական կապերի հաստատմանը, այդ թվում նաև հավանական ներդրողների հետ։ Իսկ ի՞նչ բաց սեղան այդչափ սուղ ֆինանսավորման պայմաններում։
Իհարկե, XXI դարը գնալով ավելի է դաժանանում, և սա վերաբերում է նաև դիվանագիտական պրակտիկային։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպանատունը Հռոմում, տեղավորված Վերածննդի շրջանի Պալացցո Ֆարնեզեում. այստեղ, թվում է, պիտի որ պարահանդեսներ կազմակերպվեին, իսկ կարգադրիչները գոչեին՝ «Նորին Գերազանցություն Հայաստանի դեսպանի կա՛ռքը» (Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի)։ Դրա փոխարեն պալատի դարպասների մոտ կանգնած են զրահամեքենաներ և քաղաքավարի մարդիկ՝ ավտոմատներն առաջաթեք բռնած։ Ահա և քեզ բաց սեղան։ Եվ այդուհանդերձ դիվանագիտական ավանդույթները չեն մահանում։
Բայց մենք կարծում ենք, որ մասամբ խորամանկում են մեր դեսպանները, ինչ-որ բան լրիվ չեն ասում։ Ներդրումներ հրապուրելու համար առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե բաց սեղաններ, այլ հրապուրիչ տնտեսություն։ Իսկ հայրենի տնտեսությունը նոր իշխանությունների ջանքերի շնորհիվ հզոր տպավորություն է գործում և դա գրեթե միակ բանն է, ինչում այն գործում է։ Դրա համար էլ ներդրողների հետ հարաբերություններում մեր դեսպանների համար միակ իրական քաղաքականությունը վշտալից լռությունն է։
Փաշինյանը կարող է ինչքան ասես անրջել ներդրումներ հրապուրելու թեմայի շուրջ, միայն թե անուրջները կենսագործելի չեն։ Նույնիսկ ինքդ քեզ սրտի փոխպատվաստում անելու փորձը այդչափ անհեթեթ, այդ աստիճան դատապարտված չէր լինի։ Իհարկե, կարդալ վարչապետի հատարարություններն այն մասին, թե ինչ է մեզանում լինելու 2050 թվականին, կատարյալ հաճույք է։ Եթե ես ժամանակի մեքենա ունենայի, արդեն կիմանայի, թե որ թվականում եմ ուզում հայտնվել դրանով։ Դե, և օտարերկրյա ներդրողներն էլ, կարծում եմ, չէին հրաժարվի։
Հայաստանի դիվանագիտական առաքելությունների մասնակցությամբ համաժողովի ընթացքում վերջիններս իրենց գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար բազմաթիվ օգտակար տեղեկություններ ստացան ոչ միայն վարչապետից, այլև ԱԺ արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից։ Այդ երիտասարդը չգիտես ինչու սկսեց խոր անցյալում Հայաստանը կառավարած դինաստիաների թվարկումից։ Լրացնելով պատմության սպիտակ էջը, Ռուբինյանը լողաց առաջ։ Ինչպես Կոլումբոսը. ուր աչքը կտրի և ճանապարհին հայտնագործելով նորանոր ամերիկաներ։
Եվ լողալով հասավ, ինչպեսև սպասվում էր, 2018 թվականի «հեղափոխությանը». «Հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը պետք է նախ հասկանալ, թե ինչպիսին է Հայաստանը, ինչի մասին է այն, և ինչ է մեր երկրում տեղի ունեցել անցած տարի»։
Դե, ի՞նչ կարելի է այստեղ ասել։ Ցանկացած ոք, ով տրվել է գինարբուքի, գիտի, որ քաղաքացիական իրավագիտակցության բարձրակետը վրա է հասնում, որպես կանոն, դրա երրորդ-չորրորդ օրը, երբ ի հայտ են գալիս տանջալից հարցեր. ո՞նց է Հայրենիքը։ Որտե՞ղ է այն գտնվում։ Ինչո՞վ է ապրում։ Հանձն չեմ առնի պնդել, թե ԱԺ հանձնաժողովի նախագահը գինարբուքի մեջ էր (հենց թեկուզ այն պատճառով, որ նրա տարիքում դեռևս հիմնականում կաթ են խմում), բայց դահլիճում նստած դիվանագետների դեմքի արտահայտությունը շատ բանի մասին էր խոսում։
2018 թվականի մայիսի իշխանափոխությունից հետո հայրենի արտաքին քաղաքականության չտեսնված հաջողությունների մասին ընդարձակ զեկուցով հանդես եկավ նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ճիշտ է, ոչ մի կոնկրետ օրինակ նա չգիտես ինչու չբերեց, քանզի իրականում հպարտանալու բացարձակապես ոչինչ չկա։ Եվ այդժամ նախարարը որոշեց իր հպարտությանը տալ այսպես ասած, ընդհանուր վիպերգական բնույթ։ Նա սկսեց հպարտանալ ընդհանրապես։ Եվ նույնիսկ մի տեսակ առանձնահատուկ հպարտանում էր նրանով, որ դժվար է արտահայտել, թե հատկապես ինչով է հպարտանում։ Դա Մնացականյանին թույլ տվեց հպարտանալ նույնիսկ իրարամերժ բաներով։
Այդ ամենն այնպիսի շոկի մեջ գցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցութան նախագահ Էդմոն Մարուքյանին, որ նա նետվեց ամբիոն և սկսեց անմտածված հարցեր տալ. «Ես խնդիր ունեմ հռչակված առաջնահերթությունների հետ։ Եթե ինչ-որ մեկը ԵԽԽՎ-ում ինձ հարց տա՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք հիմա հռչակել եք այն առաջնահերթություն, ես, ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել։ Լավ կլինի ասեք՝ իմանանք ի՞նչ ենք ասելու։ Հեղափոխությունից 1,5 տարի է անցել, ի՞նչ ենք մենք ավելացրել կուտակած ձեռքբերումների վրա։ Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչ պրոդուկտ ենք ստեղծել այս 1,5 տարվա ընթացքում, որ դեսպանները կարողանան վաճառել դրսում»։
Նրան պատասխանեցին քար լռությամբ, միայն նախարար Մնացականյանը չգիտես ինչու ակնհայտորեն նյարդայնացավ։ Եվ շատ իզուր։ Դասական դիվանագիտության պատգամներին ծանոթ լինելը միշտ զարդարում է արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձին, ուստի կհամարձակվեմ հիշեցնել դրանցից մեկը. «Դիվանագետին անհրաժեշտ հատկանիշը անվրդովությունն է։ Դիվանագետը չպետք է ցույց տա իր նյարդայնությունը, եթե նույնիսկ նրա երեսին հրապարակավ ասում են ճշմարտությունը։ Նա պետք է հրաժարվի որևէ անձնական թշնամականությունից, անձնական նախատրամադրվածությունից, էնտուզիազմից, նախապաշարմունքներից, սնապարծությունից, չափազանցություններից, թատերականությունից և բարոյական վրդովմունքից»։
Ահա այսպիսի բաներ։ Ինչպես մեկ ավելորդ անգամ ցույց տվեց «Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» համաժողովը, գործող իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը, ինչպեսև մնացյալ ամենը։ Եվ ձեր նուրբ ինքնարդարացումների գինը, որ մարզում եք արտաքին օգտագործման կամ հայելու հետ հանդիպման համար, տասը դրամ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 13:34
Истинный садизм - это когда о чистоте морали публично рассуждает проститутка; когда предатель, по вине которого нация переживает страшную катастрофу, пытается убедить всех, что только при нем Армения стала суверенным государством; когда "возвратить Церковь народу" обещает дьявол; когда совершенные когда-то беззакония самозабвенно разоблачает - как сие явление природы называется в американской мафии - босс боссов или, обращаясь к итальянским корням мафии, капо ди тутти капи; когда лопающееся от сытости должностное лицо объясняет нищим и голодным гражданам, как хорошо живется людям при действующей власти.
-
2025-06-09 10:22
Есть неизлечимая глазная болезнь - бревно. Он загораживает пейзаж, давит на мозжечок и создает ложное ощущение, что во всех бедах виноваты другие, кто угодно, кроме тебя. Очень часто этой опасной болезни сопутствует избирательная амнезия, когда запоминается лишь только то, что выгодно, и напротив, забывается остальное, невыгодное. Эдакая своего рода полуамнезия.
-
2025-06-04 10:42
"Мальчик плачет - шарик улетел". Мальчик - это, сограждане, ваш покорный слуга. Накануне я горько плакал, узнав, что начальник полиции, заместитель министра внутренних дел, генерал-майор Арам Ованнисян освобожден от должности. Ведь полиция без "Мясника", как прозвали этого любителя хашламы и кебабов после бесчисленных зверств разноцветных беретов по отношению к мирным гражданам, все равно что мазохист без садизма - все то же, но удовольствия в два раза меньше.
-
2025-06-04 09:36
Наблюдая за хамским поведением Пашиняна по отношению к Армянской Апостольской Церкви, слушая и читая его кощунственные и святотатственные заявления и оценки, некоторые наши сограждане искренне удивляются: как все-таки этот Никол сильно изменился! Ведь он в свое время молился в храмах, цитировал Новый Завет... А сегодня невзрачные семена ненависти к Церкви проросли в его чувствительной душе с безудержным тропическим буйством. Что это с ним?