Последние новости

ԱԳ նախարար. Արցախի մասնակցությունը կմեծացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը

Հայաստանի և Արցախի միջև հակամարտության կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցերով պարբերական խորհրդակցությունները վիթխարի նշանակություն ունեն: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով վերջերս հայ դիվանագետների Արցախ այցելության մասին:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ընդհանուր նպատակներին: «Սա չափազանց կարևոր է և ընդգծում է մեր քաղաքականության հետևողականությունը: Ես պարբերաբար շփվում եմ Արցախի իմ գործընկերոջ հետ»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ նման շփումները բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլի մասն են:

Այս կապակցությամբ նախարարը շեշտեց, որ Արցախի ձայնը կարևորագույն նշանակություն ունի, առավել ևս, որ Հայաստանը Արցախի ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի: Իսկ Արցախի մասնակցությունը կոչված է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ