Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ․ «ԱԴԵԿՎԱԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԱՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ
«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: Մենք չենք լինելու այդ թատրոնի հերթական դերասանը, մեր դերը հանդիսատեսի ձեռքից բռնելը և թատրոնից դուրս գալն է, կուսակցության ստեղծումը մարտավարական հնարք է ընդամենը: Այս մասին այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին իր ելույթում հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Ինչու եմ ասում՝ այս պահի դրությամբ, որովհետև օրական 2 կուսակցություն գրանցվում է վերջերս»,- ասաց նա:
Արթուր Դանիելյանի խոսքով՝ ՀՀ-ում գործող բազմաթիվ կուսակցությունների միջև մեծ տարբերություն չկա:
«Հայաստանի քաղաքական դաշտն առնվազն վերջին 30 տարվա ընթացքում եղել է բուտաֆոր, դեկորատիվ, թատրոն է եղել: «Ադեկվադ» կուսակցության դերը հենց այն է, որ ժողովրդին, մարդկանց այս ամեն ինչը հասցնենք: Այդ թատրոնում եղել են բազմաթիվ դերասաններ, դեկորացիաներ, ընդ որում, հաճախ նույն դերասանը մի քանի դեր է խաղացել՝ մեկ ՀՀՇ-ի լիբերալ էր, մեկ ՀՀԿ-ի՝ պահպանողական, հիմա, չգիտես ինչու, իմքայլական՝ առանց իզմերի: Այս բեմը կառուցվեց, երբ մենք իբր անկախացանք և իբր ընդունեցինք Սահմանադրություն»,- նշեց նա:
«Ադեկվադի» ղեկավարի խոսքով՝ հաջողություններ ունեցող երկրներում կարողացել են անել այնպես, որ երկրները ղեկավարեն արժանիքներ ունեցող մարդիկ:
«Առհասարակ վերջին 600 տարում քաղաքականությունը մեծ հաշվով թատրոն է եղել: Իմ կարծիքով՝ վերջին հեղափոխությունը աշխարհում եղել է 1440 թ., դրանից հետո իրականում հեղափոխություններ չեն եղել, եղել են թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններ: Վստահ եմ, որ համաշխարհային նոր հեղափոխությունը անխուսափելի է, ընդ որում, տեղի է ունենալու թե Չինաստանում, որտեղ թատրոնը հասցրել են մինիմումի, և ԱՄՆ-ում, որտեղ թատրոնի պերեդոզ է: Մեր ցանկությունն է, որ այդ հեղափոխությունը սկսվի Հայաստանից, և դրա նախադրյալները կան: Հաջորդ հեղափոխությունը սկսվելու է Հայաստանից, և մարդկությունը փրկվելու է մի պրոցեսի արդյունքում, որը ստեղծվելու է Հայաստանում»,- ասաց Արթուր Դանիելյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.