ՄԱԳԱՏԷ-ն մեծապես հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցության շարունակությամբ
ՄԱԳԱՏԷ-ն մեծապես հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցությունը շարունակելու հարցում: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուտան, հաղորդում է Mehr-ը:
«ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կատարման ստուգման համար, մյուս կողմից ակտիվորեն փոխգործակցում է Իրանի հետ Լրացուցիչ արձանագրության և Համապարփակ երաշխիքների մասին հանաձայնագրի իրագործման նպատակով»,-հայտարարել է Ֆերուտան ԻԻՀ-ի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ակբար Սալեխիի հետ Թեհրանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
«ՄԱԳԱՏԷ-ն շատ հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցությունը շարունակելու հարցում»,-ընդգծել է նա: «Մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը պրոֆեսիոնալ և անկողմնակալ կերպով»,-հավելել է նա:
Ֆերուտան ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն անկախ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ մարմին է, և ճնշումը որևէ կերպ չի ազդի դրա վրա:
Ֆերուտան ժամանել էր Իրան, երբ երկիրը հայտարարել էր ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները դադարեցնելու երրորդ փուլը սկսելու որոշման մասին, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.