Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑՈՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՊՏԱԿ ԵՎ ԱՆԱՐԳԱՆՔ. ԱՅՍ ՄԱՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑՆՈՒՄ Է ՌՈՒԲԻԿՈՆԸ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի վերաբերյալ այսօրվա ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին: Մարտիրոսյանը գրել է.
«Այլևս ըստ էության` հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ` հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:
Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների` իրականությունից անչափ կտրված այս մարդը այլևս անցնում է Ռուբիկոնը Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում:
Այսօրվա նրա ուղերձն Ամուլսարի հարցով` վիրավորանք է ոչ միայն ժողովրդին` այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:
Դա նաև վիրավորանք է մեր բոլորի ինտելեկտին, որը հասցնելիս շաղ է տրվում ոչինչ չնշանակող, բայց գեղեցիկ բառերից բաղկացած մի անիմաստ բառակույտ, որի իսկական իմաստը միայն ու միայն իրական իրավիճակը շղարշելն է:
Անթույլատրելի է նաև հանքի բացումը ինչ-որ միֆական, միստիկական անվտանգային հարցերի հետ կապելը, որ նման է սեփական երկիրը շանտաժի ենթարկելուն և անչափ նման է արտաքին սպառնալիքներով սեփական ժողովրդին վախեցնելուն:
Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու: Ամուլսարի վրա շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակին հատուկ ստերիլությամբ և անվնասությամբ բաց մետաղական հանքը բնորոշող վարչապետը պետք է հստակ ուղերձ ստանա ժողովրդից, որ ժողովուրդն անուղեղ չէ, հիմար չէ,անինքնասեր չէ և իր կամքը իրեն անարգող կառավարչին պարտադրելու իրավունք ունի:
Ամուլսարը սար է մնալու»:
Մեկ այլ գրառմամբ Մարտիրոսյանն ասել է. «Եթե մարդը «ռիսկերի կառավարման ղեկը բաց թողնել» է համարում Ամուլսարի հարցը ժողովրդի կամքով լուծելը և չի կարողանում ընդդիմանալ ինչ-որ օֆշորային ընկերության ճնշումներին, սեփական ժողովրդին` հանուն այդ ընկերության վախեցնում է հնարավոր ինչ-որ աղետներով, ինչպե՞ս է դիմանալու հնարավոր պատերազմի և դրա ժամանակ առաջացող միջազգային ամենատարբեր ճնշումներին:
Ովքե՞ր են այսօր ղեկավարում այս երկիրը, ու՞ր է գնում Հայաստանը»:
tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.