ԲԼԵՖ՝ ՔԱՐԹՈՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Սկսեմ ինքնաքննադատությունից։ Վերջին ժամանակներս ինձ թվում էր, թե բոլոր այդ արտառոց ու մառազմատիկ մեղադրանքները, որ հնչում են վարչապետի շրջապատից Սահմանադրական դատարանի հասցեին, զուտ ինքնագործունեություն են, Փաշինյանն այստեղ կապ չունի։ Ճիշտ է, նա անվանեց ՍԴ-ն «սեփականաշնորհած բուդկա», փչեց, թքեց ու մոռացավ, բայց զինակիցներն առանց իր օգնության էլ անհեթեթ հայտարարություններ են անում։ Մի խոսքով, համարում էի, թե դա բացարձակ ինքնագործունեություն է։
Այնինչ ոչ մի ինքնագործունեություն էլ չէ՛։ Այն բանից հետո, երբ ՍԴ-ն հանգեց եզրակացության, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավացի է, և Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, որի հիման վրա նա ազատազրկվել է, հակասում է Սահմանադրությանը և պետք է համարվի անվավեր, Փաշինյանի ճամբարում այնպիսի՜ կազմակերպված վայնասուն բարձրացավ, որ դիրիժորի ձեռքը զգացվեց միանգամից։ Այդ ամենը, իհարկե, տխմարավուն էր հնչում, փոխարենը՝ ինքնօրինակ։
Ճիշտ է, փաստաբան Տիգրան Եգորյանը փոքր-ինչ առաջ անցավ իրադարձություններից և դեռ նախքան ՍԴ որոշումը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից»։ Ի դեպ, քաղաքակիրթ երկրներում (գրեթե բոլոր) նման բանի համար փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արգելանք է հասնում, և կարող են նույնիսկ նստեցնել մի քանի տարով, քանզի դա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Թեպետ, եթե հայրենի դատախազությունը Ա.Դավթյանի գլխավորությամբ մի լավ զննի և, չվստահելով առաջին տպավորությանը, ուշադիր լսի ասվածը ևս մեկ անգամ, ապա ամենայն հավանականությամբ կպարզվի, թե դա ամենևին էլ տապալելու փորձ չէ, այլ այնպես, «մանկական չարաճճիություն»։
Ինչևէ, իշխանության բոլոր թևերին կոչ անելով չկատարել ՍԴ որոշումները, Տիգրան Եգորյանը նորից շատրվանեց։ Այս անգամ նա կոչ արեց… դատական կարգով վիճարկել ՍԴ որոշումը։
Եվ այժմ ինքս ինձ տալիս եմ նույն հարցը. Եգորյանը բլեֆ է անում, թե՞ իսկապես խելագարվել է։ Սկզբում ինձ թվում էր, թե բլեֆ է, բայց հիմա արդեն չգիտեմ… Չէ՞ որ Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական ատյանն է, և նրա որոշումները չեն կարող վիճարկվել. դրանք ենթակա են միայն կատարման։ Անվերապահորե՛ն։ Բոլորի՛ կողմից։ Հակառակ դեպքում՝ քրեական պատիժ։
Բռի մարդը տվյալ դեպքում կոպիտ կարտահայտվեր. այն է՝ բավական է փաստաբան ձևանաս, հերիք է քիթդ քչփորես։ Բայց, հավանաբար, ավելի լավ է այնուամենայնիվ քաղաքավարի լինել։ Իսկ ինչի՞ց սկսել։ Տեսությունից, թե՞ պրակտիկայից։ Եթե սկսենք տեսությունից և հարցնենք. «Կարդացե՞լ եք արդյոք Սահմանադրությունը, թանկագին Եգորյան»,- ապա տեսության վերաբերյալ այդ քաղաքավարի հարցն էլ ինչ-որ մեկին կարող է կոպիտ պրակտիկա թվալ։ Իրականում ոչ մի կոպիտ բան չկա, պարզապես աշխույժ հետաքրքրասիրություն է։ Իսկ Սահմանադրությունն աչքի անցկացնել երիտասարդին այնուամենայնիվ արժե։ Աչքի անցկացնել, կարդալ համապատասխան հոդվածն ու արտահայտվել Հիմնական օրենքի դրույթներին համապատասխան։ Բայց նա, ըստ երևույթին, հեշտ ուղիներ չի փնտրում։
ՍԴ-ի որոշումից հետո գերակտիվություն դրսևորեցին նաև մյուս զինակիցները։ Եթե նրանց ներկայիս ակտիվությունը վնասեր միայն այդ մարդկանց, ապա Աստված իրենց հետ։ Կբուժեն, գուցեև կապաքինեն, թեև ոմանք թերևս արդեն անբուժելի են։ Բայց սարսափելի ոչինչ չկա, հայրենի խելագարների ցուցակն արդեն բավական մեծ է և այժմ կհամալրվի ևս մի քանի կարևոր անդամներով։ Լինում են և է՛լ ավելի սարսափելի պատուհասներ։
Անցնենք, սակայն, հոգեբանական հաջորդ էտյուդին։ ՍԴ-ի որոշումից հետո ոչ այն է փակվեցին պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աչքերը, ոչ այն է բացվեցին հալյուցինացիաները, քանզի նա հայտարարեց. «Հրայր Թովմասյանի պարագայում ցանկացած զարգացում ես հնարավոր կարող է համարեի, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Նույնիսկ Հրայր Թովմասյանը այս պահին իրավունք չուներ Հայաստանի հասարակությանը զրկել նորմալ դատաքննության փուլ մտնելու հնարավորությունից։ Հ. Թովմասյանը կայացրեց այսպիսի որոշում, որպեսզի մեզ ներքաշի անպտուղ իրավական բանավեճի մեջ»։ Դուք որևէ բան հասկացա՞ք։ Դե, և լավ է։ Որովհետև ոչ ոք չէր էլ ցանկանում, որ հասկանալի լինի։ Այստեղից էլ ողջ այդ բառային փրերը։
Նախ, որոշումը կայացրել է ոչ թե Հրայր Թովմասյանը, այլ Սահմանադրական դատարանը, որտեղ նախագահն ունի մեկ ձայն, ինչպեսև մյուս անդամները։
Երկրորդ, զուր է Անդրանիկ Քոչարյանն այդքան վշտանում, որ իրեն զրկել են «նորմալ դատաքննության փուլ մտնելու» հաճույքից, քանզի այդ դեպքում պրոֆեսիոնալ փաստաբանները հերթական անգամ և արագորեն կմերկացնեին մեղադրող կողմի ներկայացուցիչներին դատարանի դահլիճում։ Թե՞ Ա.Քոչարյանը երազում էր հաճույք ստանալ այդ տեսարանից։
Երրորդ, ովքե՞ր են այն չարագործները, որոնք համարձակվել են փայտեր խցկել արդարադատության անիվների արանքը՝ Փաշինյանի գալուստով վրա հասած օրինականության դարաշրջանում։ Հրայր Թովմասյանն այստեղ բնավ միայնակ չէ, և Ա.Քոչարյանն ակնհայտորեն ինչ-որ բանի մասին լռում է։ Ո՞վ, օրինակ, ժամանակին արգելափակեց դատարանները։ Թե՞ դա արդարադատության անիվների արանքը խցկած փայտ չէ։ Ո՞վ էր հրապարակավ սպառնում դատավորներին, քրեական գործեր հարուցում նրանց դեմ. դրա՞նք էլ փայտեր չեն։ Հապա ի՞նչ են։
Չորրորդ, ի՞նչ է նշանակում « ներքաշել անպտուղ իրավական բանավեճի մեջ »։ Դուք ինչ է, պտղաբեր բանավեճեր է՞լ եք ունենում։ Կարծում ենք, այս անգամ նույնպես ձեզ մոտ ամեն ինչ ներդաշնակ կլինի. չէ՞ որ բանավիճողներն իրենք էլ նույնքան խփնված են, որքան իրենց առաջնորդը։ Կհավաքվեն, ասենք, երեքով, մի քիչ կորոճան իրենց բառային ծամոնը, կբխկան հերթապահ բոցը, հետո այնտեղ ներսում այդ ամենը կմարսվի կենտրոնացված որովայնում և ուղիղ ճանապարհով, համանուն աղիքով… Իսկ թե ինչ դուրս կգա, ասելն անգամ անհարմար է։
Իհարկե, ՍԴ-ի որոշման վերաբերյալ վարչապետի բազմաթիվ այլ զինակիցներ նույնպես արտահայտվեցին։ Նրանց ելույթների էությունը հանգում է հետևյալին. կորսված է զգոնությո՛ւնը։ Բավականաչափ չեն ձգել պտուտակները։ Ո՞վ թույլ տվեց այդ որոշման ընդունումը, ինչպե՞ս հնարավոր դարձավ այդ հակահեղափոխական գործողությունը։ Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՍԴ-ն։ Առաջիկա օրերին այս ձայնասկավառակը բոլորին ինչպես հարկն է կձանձրացնի։ Բայց ոչինչ, մենք վարժվել ենք։ Կցանկանայինք միայն, որ ակտիվիստների հետույքին սկիպիդար չքսեն ու չքշեն ՍԴ-ն շրջափակելու։
Մի խոսքով, թանկագին Փաշինյան, դուք պատասխանատո՛ւ եք նրանց համար, ում ընտելացրել եք։ Միայն թե կոշտ չվարվեք այդտեղ նրանց հետ, լա՞վ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 09:34
Состояние, когда человек оказывается одержимым демоном, психиатры называют какодемономанией или собственно одержимостью. Какодемономания, одно из давно известных психических расстройств, имеет чрезвычайно широкое распространение. Упоминания об одержимости встречаются с древнейших времен во всех уголках земного шара. В Японии ее называют доджо, в Мексике - эмбрухада, в Руанде - кубандва... Но как бы она ни называлась, одержимость не зависит от времени и места: дьяволы, демоны будто бы проникают в человеческое тело и начинают его контролировать.
-
2025-07-21 10:04
Согласно иудейским представлениям о Судном дне, время от времени на небесах составляется список добрых и злых деяний человека и выводится соответствующий баланс. На пресс-конференции 16 июля Судный день настал и для Пашиняна. Но последний решил существенно облегчить Богу составление баланса, представив общественности обширный список своих добрых деяний, а также добрых намерений - благо списки деяний и намерений иного характера уже до этого были хорошо известны общественности. Комментировать пресс-конференции этой личности я, честно говоря, не очень люблю. Я глупости вообще не люблю. Но на этот раз он запустил настоящий творческий процесс, который на глазах становился все более интенсивным, и Пашинян уже не был в силах ему противостоять. В голове взрывались фейерверки идей, бушевали торнадо замыслов, мысли становились все глубже, выпуклее, заостреннее и сами просились наружу.
-
2025-07-19 10:48
Ну что ж, сограждане, чиновничий падеж продолжает шагать по стране. Чиновничий падеж - это прекрасно, это воодушевляет. Это вам не падеж крупного рогатого скота, это праздник. Возникает вопрос, как сделать так, чтобы этот праздник был всегда с нами? На этот раз жертвой чиновничьего падежа стал Акоп Симидян, которого вождь уволил с поста министра окружающей среды. Каким именно способом он сообщил министру о своем решении, к сожалению, не сообщается. В средневековом Китае, например, император посылал подданному, от которого хотел избавиться, шелковый шнур. Он таким образом как бы намекал проштрафившемуся: возьми веревку и удавись. И ведь давились. Такие были жуткие нравы там у них.
-
2025-07-16 10:12
Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.