Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրինագծերի
Երևանում սեպտեմբերի 10-ին ընթանում է ՀՀ Ազգային ժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նիստի ընթացքում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի։ Դրանց թվում. «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև հարկերի վճարումից խուսափելը կանխելու և եկամուտների և ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու մասին» կոնվենցիայի վավերացումը (կողմ՝ 102, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծերի փաթեթը (կողմ՝ 93, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 3); Հայաստանի և Լիբանանի միջև 2019 թվականին ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 109, միաձայն); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն); Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, միաձայն); «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն)։
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեցին նաև գործող օրենքների մի շարք լրացումների. հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 104, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» և հարակից օրենքներում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 109, միաձայն); Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 105, միաձայն)։ Բացի այդ, նիստի ընթացքում մի շարք օրինագծեր այդպես էլ չարժանացան խորհրդարանի հավանությանը։ Դրանց թվում. հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրնագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 14); հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 59, ձեռնպահ՝ 5)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.
-
2025-07-24 07:08
Восемьдесят семь конгрессменов США (примерно 20% Палаты представителей) направили письмо в администрацию президента Дональда Трампа с призывом поддержать возвращение армян в Нагорный Карабах. Об этом сообщает Армянский Национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-24 07:04
Депутат парламентской фракции «Армения» Лилит Галстян прокомментировала статью, опубликованную в журнале Forbes.
-
2025-07-24 06:58
На основании представленного сообщения по факту разжигания национальной ненависти в отношении арцахцев судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян постановил возбудить уголовное производство. Об этом пишет адвокат Роман Ерицян.