Последние новости

Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ

«Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը չունի կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։

«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Բաբաջանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ծանրակշիռ ներկայություն ունի ՀԱՊԿ-ում, քան մենք՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ Հայաստանը։

«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս, ամեն ինչ այդքան պարզ է։ Ես Ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - ասաց Ռուբինյանը, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ