Ի հիշատակ սեպտեմբերի 11-ի զոհերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել խոնարհել դրոշները՝ ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Սույնով ես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփս, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հայտարարում եմ Հայրենասերի օր։ Ես կոչ եմ անում ԱՄՆ բոլոր դեպարտամենտներին, գործակալություններին և գերատեսչություններին խոնարհել դրոշները Հայրենասերի օրը՝ ի հիշատակ այն մարդկանց, ովքեր զոհվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում։
Չորեքշաբթի գործարար Նյու Յորքի խորհրդանիշների՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհի 18-րդ տարելիցի օրն է։
2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում «Ալ Քաիդայի» մահապարտները զավթեցին չորս ուղևորատար ինքնաթիռ՝ դրանցից երկուսն ուղղելով Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա, իսկ մյուս երկուսը՝ Պենտագոնի և, ենթադրաբար, Սպիտակ տան կամ Կապիտոլիումի։ Բոլոր ինքնաթիռները, բացի վերջինից, հասան նպատակին։ Չորրորդ ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու մի դաշտում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհ դարձավ 2974 մարդ, 24 մարդ համարվում է անհետ կորած։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.