Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին
Սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ժամանել է նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.
-
2025-08-15 13:50
Участники Евразийского межправсовета подписали 10 документов, касающихся, в том числе развития биржевых торгов, общего рынка лекарственных средств и медицинских изделий в ЕАЭС.
-
2025-08-15 13:49
Армянская сторона после вашингтонских договоренностей смогла убедить Иран, что все красные линии ИРИ соблюдены. Об этом в интервью IRNA заявил министр иностранных дел Ирана Абас Аракчи.
-
2025-08-15 13:48
Судья Уголовного суда общей юрисдикции города Ереван Карен Фархоян принял в производство уголовное дело в отношении архиепископа Баграта Галстаняна и других лиц.