ԱՄՆ-ում տեղի է ունեցել ANCA-ի համաժողովը՝ նվիրված Մերձավոր Արեւելքի կրոնական համայնքների անվտանգության ապահովման հարցին
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդներն ավարտել են «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (In Defense of Christians - IDC) կազմակերպության ներկայացուցիչների հետ երկօրյա համաժողովը՝ նվիրված Մերձավոր Արեւելքի կրոնական համայնքների անվտանգության ապահովման հարցին, փոխանցում է ANCA-ն:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ IDC-ն Ամերիկայի պատասխանն է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման առնչությամբ ԱՄՆ-ի հարյուրամյա անտարբերությանը:
Համբարյանը հանդես է եկել Արցախի Հանրապետության ազատության աջակցությամբ եւ պահանջել դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը Ցեղասպանության հերքմանը: Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքն ընդգծել է վարչակազմի հանձնառությունը կրոնական ազատության պաշտպանության հարցում:
Ամերիկացի կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին, իր հերթին, նշել է. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»: Նրա խոսքով՝ իր համար ցավալի է խոսել այն մասին, որ Կոնգրեսը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդական տեղապահ Անուշավան արքեպիսկոպոս Տանիելյանը աղոթել է IDC-ի գործունեության համար:
Համաժողովի երկրորդ օրը Համբարյանը նշել է հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.