Բագրատյան. Այս տարվա տնտեսական աճը տոքսիկ աճ է
Վստահ եմ, որ հաջորդ տարի տնտեսական աճը կմնա նույնը, դեռ ավելին՝ ցածր կլինի, որովհետև այս տարվա աճը տոքսիկ է։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Աշխարհն այս տարի կաճի 3.5 %, մենք աշխարհից հետ ենք 3 անգամ, դա նշանակում է, որ աշխարհի միջինին մենք կհասնենք 250 տարուց։ Երբ Ստեփանակերտում վարչապետը հայտարարում է, որ 15 անգամ կավելացնի ՀՆԱ-ն՝ տարեկան 10 տոկոս հաշվարկով, նա արդեն 2 տարի իշխանության է և այդ 10 տոկոսը չի հաշվել։ Եթե հաջորդ տարվանից ՀՆԱ–ն 10 %–ով էլ աճի , ՀՆԱ–ն կավելանա ոչ թե 15 անգամ, այլ 12-13 անգամ։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի տնտեսական աճը կմնա նույնը, դեռ ավելին՝ ցածր կլինի, որովհետև այս տարվա աճը տոքսիկ է։ 4.5-5 տոկոս, որ կլինի տարվա վերջում, դրա ավելի քան 2 տոկոսը երկու գործոններ են՝ մեկը ծառայություններն են՝ խաղերը, զվարճանքները, որոնք տարվա արդյուքնում կաճեն 25-30 %–ով և որոնք դարձել են տնտեսության 4-րդ ճյուղը՝ զգալիորեն առաջ անցնելով կրթությունից, առողջապահությունից և այլն, և վերջապես մեքենաների վաճառքն է։ Ինչու եմ ես դրանք տոքսիկ անվանել, քանի որ դրանք 2020 թվականին չեն լինելու։ Այո՛, գլուխ գովալու բան չկա․ մենք կարող ենք ասել՝ մի թեթև դրական տեղաշարժ կա արդյունաբերությունում՝ վերամշակող արդյունաբերությունում մենք կտեսնենք թեթև դրական շարժ, բայց այդ շարժը 3 անգամ պակաս է այն տոքսիկ աճից, որ մենք ունենք», - ասել է Բագրատյանը։
Վերջինս հավելել է, որ մի շարք ցուցանիշների մասով ևս, երբ դրանք ստուգվում են, ակնհայտ է դառնում դրանց ուռճացված լինելը.
«Մեր բեռնաշրջանառությունը կազմել է անցյալ տարվա 44 տոկոսը, իսկ ներհանրապետական տեղափոխումները 22 տոկոսը։ Մակրոտնտեսական նույնիսկ այդ ցածր թվերն ուռճացված են։ Ինչպե՞ս կարող է բեռնափոխադրումները 3-4 անգամ պակասեն, բայց տնտեսական աճ ցույց տանք։ 7 ամսում ցույց ենք տվել 4.1 տոկոս աճ շինարարության մեջ, ցեմենտի աճ մենք չունենք, մի՞թե ամբողջ աճը ստացվել է ցեմենտի տնտեսման հաշվին», - նշել է Բագրատյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.