Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները մկրտվեցին
Մկրտության մեծ արարողություն, հսկայական էներգետիկայով եւ մեծ խորհրդով՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ընտանիքներ, պատերազմի մասնակիցներ, ովքեր իրենց ավագ ընկերների հետ պատմություն կերտեցին։
Նրանք այսօր էլ իրենց ակտիվությամբ մեր կյանքին նոր իմաստություն են փոխանցում»,–նշել է նա։
Մկրտության արարողությանը ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, ԱՀ ոստիկնապետ Լեւոն Մնացականյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը եւ ուրիշներ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն:
Կնքահայրերը լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.