ԽԱՐԽԼԵԼՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԳՏՈՒՄ Է ՄԻԱՆՁՆՅԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ամեն անգամ հարցականի տակ դնելով Սահմանադրական դատարանի կամ մեկ այլ դատարանի վճիռը, կամ որոշումը, ասելով, որ վստահություն չկա, ուղղակի խարխլում է ամբողջ պետաիրավական համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Անընդունելի է, երբ հնչեցվում են կարծիքներ, որ Սահմանադրական դատարանի դատավորները ոչ մի վստահություն չունեն եւ դրա համար նրանց որոշումներն առ ոչինչ են: Կներեք, բայց պետականության հետ այդպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է: Դա հասուն մտքի արգասիք չէ»,- ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ բաց նամակով դիմել է վարչապետին, երբ վերջինս կոչ արեց բնակչությանը շրջափակել դատարանների մուտքերը. «Այդ պահից սկսած հայաստանը կանգնած է շատ վտանգավոր ճանապարհի վրա՝ միապետության: Բայց միապետության համար որեւէ առումով հիմք եւ հենք չկա հասարակության մեջ, որովհետեւ այն լեգիտիմությունը, այն վստահության քվեն, որ նա ստացել է ընտրվելու ժամանակ ամենեւին չէր ենթադրում միապետություն կամ միանձնյա կառավարում: Եւ այդ քայլից հետո որքան էլ կառավարությունը լավ քայլեր, գործողություններ, լավ ծրագրեր իրականացնի, միեւնույնն է, այն հարվածը, որը հասցվել է այդ օրը ամենամեծ վտանգքն է մեր երկրի համար, քանի որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.