ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 2022 Թ. ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԼԻՆԵԼ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ
Հաշվի առնելով այն, որ իշխող քաղաքական թիմի և վարչապետի դիքերը բավականին թուլացել են, չի բացառվում, որ 2022 թ. շատ ավելի շուտ ընտրական գործընթաց տեղի ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այդ սցենարը չի բացառվում՝ ելնելով իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 2022 Թ. ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԼԻՆԵԼ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳ
«Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կհանդուրժի անկանխատեսելի իշխանությունների երկար գոյատևումը, ինչպես նաև երկրի ներսում էլ որևէ հարց չի լուծվում, և իշխանությունների նկատմամբ հիասթափությունը վերաճում է դժգոհությունների: Բացի այդ, «Իմ քայլը» դաշինքի ներսում ևս որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Թե երբ կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել: Եվ խնդիրը միայն Ամուլսարի հետ կապված չէ. տեսնում ենք՝ չկան այն սպասումները, որ կային 2018 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, հիմա սպասում չկա, որ տնտեսական աճ կունենանք և սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի: Տեսնում ենք՝ գնաճը բացասական է, աշխատատեղեր են փակվել, և նորերը չեն բացվել: Օրինակ՝ Երևանի օրինակով տեսնում ենք, որ ինչ խնդիրներ կային նախկին իշխանությունների ժամանակ, հիմա էլ կան, ավելին՝ աղբահանության խնդիրը չեն կարողանում լուծել»,-ընդգծեց նա:
Արմեն Բադալյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իշխանությունները ընդգծված պուտինամետ արտաքին քաղաքականություն են փորձում վարել, ՌԴ-ի համար վստահելի չեն:
«Չնայած նրան, որ ասում են՝ ՌԴ-ի հետ փայլուն հարաբերությունների գործընթաց է իրականացվում, մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ կան: ՌԴ-ի մոտ միշտ կա կասկած, որ ՀՀ իշխանությունները ցանկացած պահի, ելնելով վարչապետի ցանկությունից, կարող են ինչ-որ այլ երկրների հետ ռևերենսներ անել: Դա կարող է ՌԴ-ին մղել աջակցել ՀՀ-ի որոշ ուժերի երկրում իշխանափոխության գործընթաց իրականացնել»,-նշեց նա:
Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունները առհասարակ տապալել են արտաքին քաղաքականությունը, հզորագույն երկրների հետ խնդիրներ կան՝ լինի ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրամիությունը, թեկուզ Չինաստանը: Նրա խոսքով՝ չկա հայեցակարգ Հայաստան-Իրան, Հայաստան-Չինաստան հարաբերություներում, ՀՀ-ԱՊՀ երկրների հարաբերություններում և այլն, ընդամենն օրվա հարց է լուծվում: Արմեն Բադալյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նաև ներքին խնդիրների լուծմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.