ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ Այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։
Բրեդովի խոսքով՝ եզրակացությունն ստացվել է շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը, կամ էլ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։
«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել նույն ծախսերով մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայն»,-հավելեց Վլադիմիր Բրեդովը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուս մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։ «Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը, տեղեկացնում է tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.