Տոնոյան. Որոշումը պետք է Արցախը կայացնի
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։
Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։
Հարցը, նախարարի խոսքով, փոխանակման տեսանկյունից չի դիտարկում և դա ճիշտ մոտեցում չէ։ Դա, ըստ նախարարի, հումանիտար գործողություն է։
«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան», - ասաց նախարարը։
Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։
«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է», - ընդգծեց նախարարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.