Ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Փոխգնդապետն այժմ ՊՆ հոսպիտալում է բուժում ստանում։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը ձերբակալվել է։
«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգում է, որ փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,- կայքի հետ զրույցում ասել է Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն կառավարության անդամների հետ հետևողական են լինելու գործին: Ավելին, այդ գործով զբաղվում են ռազմական և քաղաքացիական ոստիկանությունները:
«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշեց նա:
Tert.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ հայտնել է, որ ինքը տվյալ դեպքին ներկա չի եղել, և դա ապացուցում են նաև իրենց շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները։ Սարգսյանի տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:
«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև բավականին ամրակազմ սպաներ են եղել։ Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.