Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ, ԹԵ ՈՎ ԿԱՄ ԻՆՉԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անդրադարձել է իր մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ տեղեկացնում է hraparak.am-ը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։
Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։
Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։
Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:
Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,-ասել է Վանեցյանը։
Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա»,-ասել էր Փաշինյանը։
tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.