Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է բացատրություններ տալ նախօրեին ձախողված դիվերսիոն հարձակման առիթով։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, «սպետեմբերի 22-ին ճակատամերձ զորամասի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է և սպանվել թշնամական դիրքի դիմացի տարածքում»։ Դիվերսիայի փորձի մասին հաղորդումները պաշտպանական գերատեսչությունում լիովին հերքում են։ Ադրբեջանի իշխանությունները դիմել են ԿԽԿՄ-ին, որպեսզի աջակցեն զոհված զինծառայողի մարմինն անվտանգ տեղափոխելու համար։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՀ ԶՈւ-ն նախօրեին փորձել էր դիվերսիոն հարձակում գործել Արցախի հետ շփման գծում։ Հակահարվածի հանդիպելով՝ ադրբեջանական ստորաբաժանումը վերադարձել է ելման դիրքեր՝ թողնելով մեկ սպանված զինվորի մարմին չեզոք գոտում։ Արցախի պաշտպանության նախարարությունն ունի կատարվածի տեսագրության կադրերը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.