Մոսկվայում քննարկվել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Հարցը քննարկվելու է Հայաստանի ու Ռուսաստանի պատգամավորների, նաև ՀԱՊԿ–ի նրանց գործընկերների հետագա հանդիպումների ժամանակ։
Որոշ երկրներին ռուսական զենքի վաճառքի հարցը բարձրացվել է, ու գործընկերները ըմբռնումով են մոտեցել դրան։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ասաց Մոսկվայում Պետդումայի պատգամավորների պատվիրակության հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից զենքի վաճառքն այն պետություններին, որոնք խնդիրներ ունեն ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի հետ:
«Իհարկե, Ռուսաստանը զենք է վաճառում իր պետական շահերից դրդված։ Բայց եթե առաջարկվում է բարձր հզորությամբ ու գործողության հեռավոր շառավիղով հարձակողական զենքի վաճառքը երրորդ երկրներին չի կարող անհանգստություն չառաջացնել, նույնիսկ հաշվի առնելով, որ Հայաստանը նույն զենքն արտոնյալ գներով է ստանում։ Ամեն դեպքում Հայաստանը ՀԱՊԿ–ում Ռուսաստանի դաշնակիցն է ի տարբերություն Ադրբեջանի»,– ասաց Մելքումյանը։
Նա նշեց, որ հարցը քննարկվել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի, Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի ու նրանց գործընկերների հետ։ Որոշվել է քննարկել այդ հարցը Հայաստանի ու Ռուսաստանի պատգամավորների` ՀԱՊԿ–ի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայաստանյան այցի ժամանակ երրորդ երկրների զենք մատակարարելու հարցը քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.