Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ «ԾՆԿԻ ԲԵՐԵԼ» ՓՈՐՁՈՂՆԵՐԻ ԾՆԿՆԵՐՆ ԵՆ ՋԱՐԴՎԵԼՈՒ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է ԱՄՆ-ում ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նրան որակելով որպես «ատելության առաքյալ»։
«Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց ինքն է:
Նա ատում է ինքն իրեն:
Ի՞նչ է պատահել նրա հետ իր հեռավոր մանկության տարիներին, որ խոստումնալից երիտասարդը դարձավ «Ատելության առաքյալ»:
Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին: «Ատելության առաքյալը» խոստովանեց այն, ինչի մասին գրում էր միշտ, խոսում էր միշտ անուղղակի և ինչը հստակ անում է արդեն երկու տարի:
Հայ առաքելական եկեղեցին ամեն գնով ցանկացել են «ծնկի բերել» պարսիկ, բյուզանդացի ու արաբ նվաճողները ու չեն կարողացել։ Չի հաջողվել նաև սելջուկներին ու մոնղոլներին: Չի հաջողվել թյուրք-օղուզներին և մնացած արնախում թշնամիներին։ Մեր հայրենիքի բոլոր զավթողներն են փորձել, բայց չի հաջողվել ու չի հաջողվելու: Թույլ չենք տա: Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու:
Նա չար է և լի ատելությամբ. դա է նրա էությունը: Աղմկոտ խոսքի և «վեհ գաղափարների» տակ, պարզվեց, թանքված է ամենապարզունակ նախանձն ու չկայացած անձը: Նա միշտ է եղել այդպիսին: Ու մարդիկ զգում էին, թե ում հետևից են գնում, որովհետև տարիներ ի վեր մեր մեջ սերմանած մաղձն ու ատելությունը նա կարողացավ լավագույնս արտահայտել` հստակ սահմանելով ատելության ու վրեժի թիրախներն ու տանելով այդ ուղով:
Նա մեր վախերի ու ատելության ծնունդն է և այդ ամենը սնուցողը: Նա հայտնվեց հանընդհանուր մաղձի ու զզվանքի գագաթնակետին ու դարձավ «Ատելության առաքյալ»:
Նա հիվանդ է, առողջ չենք նաև մենք. նա «քաղցկեղի» այն օջախն է, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները, իսկ հիմա արդեն հասունացել ու մեծացել է այնքան, որ պիտի վերջապես կա´մ հեռացնենք, որ բուժվենք, կա´մ քայքայվենք ու վերջնական կործանվենք: «Ատելության առաքյալը» քաղցկեղածին ուռուցքի պես տարածում է իր մետաստազներն ու այդ ամենի մեջ բոլորս ենք:
Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի»,-գրել է Միքայել Մինասյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-23 05:27
Премьер-министр Армении Никол Пашинян объяснил молчание официального Еревана относительно судилища над лидерами Арцаха в Баку.
-
2025-01-23 05:24
Общий капитал банковской системы в 2024 году увеличился примерно на 300 млрд. драмов (20%), составив 1 779 млрд. драмов, общие активы – примерно на 1 838 млрд. драмов (20%), составив 11 023 млрд. драмов.
-
2025-01-23 05:21
Согласно решению правительства РА, в ближайшее время будет прекращено право на регистрацию общественной организации «Анимационная студия имени Роберта Саакянца», действующей в общине Кентрон. Проще говоря, ОО больше не сможет продолжать свою работу в том же пространстве. На эту тему Alpha News побеседовала с режиссером-мультипликатором Давидом Саакянцем.
-
2025-01-23 05:16
Ереванские городские власти принимают решения без четких расчетов, впопыхах. Об этом на своей странице в соцсети Facebook написал экономист Сурен Парсян.