ՀՔԾ. Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան
«Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան, որքան ինձ հայտնի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, նա պատասխանեց. «Հրապարակումը Հատուկ քննչական ծառայության կողմից չի իրականացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, որը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը փոձել է ստիպել Հայկ Հարությունյանին, որ ցուցմունք տա, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:
Քննական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.