ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԼՈՒԽԸ ՊՐԾԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշել է հրաժարական տալ։ Ինքն է որոշել, թե «որոշեցրել են», այնքան էլ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր է այն, որ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու աղաղակող միջադեպից և «չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել» ոգով սեփական ցինիկ մեկնաբանությունից հետո Սարգսյանի հրաժարականը պատասխանատվությունից խուսափելու առավել քան խղճուկ փորձի տեսք ունի։ Եվ պատկերը չի փոխում նույնիսկ սրտակեղեք պասաժը, որն ակնհայտորեն կոչված է արցունք քամել նրբազգաց լսարանի աչքերից։
Facebook սոցցանցում հրապարակած հրաժեշտի «հրաժարականի նամակում» նախկին մարզպետը, կրկին ժխտելով իր առնչությունը միջադեպին, վերամբարձ հայտարարում է. «Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»։
Տե՛ս, է, ոճի ինչպիսի՜ էվոլյուցիա…
«Մարզպետի հրաժարականը չի նշանակում նրա ազատում պատասխանատվությունից, -«ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց իրավիճակը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։- Ընդ որում հարցը միայն այն չէ, թե ներկա է եղել արդյոք նա միջադեպի վայրում, պետք է արդյոք քրեական պատիժ կրի։ Խոսքը նաև կատարվածի համար վարչական պատասխանատվության մասին է. գործոն, որը մի տեսակ մեղմացվում է Սարգսյանի հրաժարականով։
Իսկ ինչ վերաբերում է քրեական պատասխանատությանը, ապա դա կարող է դիտարկվել երկու տեսանկյունից. առաջինը՝ գործողություն, այսինքն հանցակցություն, երկրորդը՝ հակառակը, անգործություն։ Եվ այս համատեքստում ես անհրաժեշտ եմ համարում ավելի կոշտ պատասխանատվություն սահմանել անգործության համար, յուրօրինակ հատուկ նորմ, որը վերաբերում է հենց պետական և քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին։ Օրինակ, եթե դուք դիմադրություն եք ցուցաբերել ոստիկանությանը, ապա ձեզ համար նախատեսված պատիժն ավելի խիստ կլինի, այնպես չէ՞։ Կամ եթե ոտնձգություն եք կատարել պետպաշտոնյայի կամ քաղաքական գործչի ֆիզիկական անձեռնմխելիության դեմ… Բայց նման մոտեցումը պետք է նաև հակադարձ գործողություն ունենա։ Իր անգործության համար պետպաշտոնյան պետք է ավելի խիստ պատիժ կրի, քան սովորական քաղաքացին»։
Լ.Ալավերդյանի խոսքերով, իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը, այն քաղաքական ուժի լռությունն ու բացարձակ անտարբերությունը, որին ներկայացնում է այժմ արդեն նախկին մարզպետը, մի այնպիսի բան է, ինչն անհնար է հասկանալ ու արդարացնել։
«Լռությունն ու անտարբերությունը ոչ միայն պարզապես զայրացուցիչ են. նման պահվածքը շվարեցնում է,- շարունակում է իրավապաշտպանը։- Երեկ արտահայտվում էր պատգամավորներից մեկը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտարարելով, թե խմբակցությունը չի քննարկել Եղեգնաձորում տեղի ունեցածը։ Նրանք ամեն օր քննարկում են, ասենք, Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակը, հայտարարում, թե դրա հետ պետք է ինչ-որ բան անել, ընդ որում ոտնձգություն կատարելով սրբություն սրբոցի՝ ՍԴ-ի և առհասարակ դատական համակարգի անկախության դեմ։ Իսկ երբ վայրի հաշվեհարդար են տեսնում բանակի սպաների հետ. ոչ մի արձագանք, բացարձակ անտեսում։ Եվ տվյալ դեպքում այդ լռությունը շատ ավելի պերճախոս է, քան արդարանալու և պատասխանատվությունից գլուխը պրծացնելու Տրդատ Սարգսյանի ողորմելի փորձերը։ Քանզի քաղաքական ուժի լռությունը ավելի վատթար է, քան դրա ներկայացուցիչներից մեկի թոթովանքը…»։
Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի փաստով պետք է դնել նախկին մարզպետի պասիվ կամ ակտիվ մասնակցության հարցը, համարում է Ալավերդյանը։ Նրա հրաժարականը չպետք է արդարացում կամ առիթ ծառայի գործի և ինչպես իր՝ Տ.Սարգսյանի, այնպես էլ նրա օգնականի և այլ մեղավորների մասնակցության հետաքննությունը դադարեցնելու համար։ Չէ՞ որ սպաներին, ՔԿ-ի վկայությամբ, ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։ Մինչդեռ բացի զուտ քրեականից, կա նաև բարոյական, մարդկային տեսանկյունը. ցավոք, այստեղ նույնպես մենք ունենք այն, ինչ ունենք։ Ցինիզմ՝ անտարբերության և անգործության խորապատկերին, նշեց Լ.Ալավերդյանը։
«Մարզպետը միանգամից չարձագանքեց, չցավակցեց, չդատապարտեց իր օգնականի գործողությունները նույնիսկ որպես կասկածյալի. սա չլսված բան է,- ասում է Լարիսա Ալավերդյանը։- Առաջինը, ինչ նա պարտավոր էր անել՝ գնալ հոսպիտալ, տուժած սպային տեսակցության, այցելել նրա ընտանիքին։ Չէ՞ որ դա պարզապես բարոյական մարդու տարրական պահվածքն է։ Չենք խոսում արդեն պետպաշտոնյայի պարտավորությունների ու պատասխանատվության և քաղաքական էթիկայի մասին…»։
Մեր կողմից հավելենք, որ այս ճչացող միջադեպի վերաբերյալ գործի հետագա ընթացքը յուրօրինակ լակմուսի թուղթ կդառնա իշխանությունների համար, լիակատար չափով ցույց տալով այն բարձր բարոյական ու իրավական նշաձողերը պահպանելու նրանց պատրաստակամությունը, որոնց մասին ամեն առիթով բարձր գոչում են արդեն ավելի քան մեկ տարի շարունակ։ Բայց բերանները ջուր են առնում այն ժամանակ, երբ կա կոնկրետ առիթ և կոնկրետ հանցանք, որը անաչառություն և արդարադատություն է պահանջում նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր 2018-ի ապրիլին ստորաքարշորեն քայլել են ներկայիս վարչապետի կողքից…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:13
«Ни одно из обвинений против Рубена Варданяна в азербайджанском суде не имеет оснований – ни одно!», - говорит в интервью «ГА» известный публицист, писатель Ваан ЗАНОЯН. «Судьба наша предначертана Богом, а дороги выбираем всегда мы…» - пожалуй, именно эту фразу из голосового послания Рубена Варданяна из бакинской тюрьмы можно было бы поставить в качестве эпиграфа к встрече-обсуждению «Диалог с Рубеном», прошедшей 31 мая во дворе дома на Баграмяна, 6, в Ереване – встрече, инициированной друзьями Рубена Варданяна и приуроченной ко дню его рождения. Мы поговорили с одним из друзей Рубена Варданяна – известным армянским публицистом, писателем из Спюрка Вааном Занояном.
-
2025-05-31 11:27
«Турецкие кураторы поставили перед Пашиняном задачу минимизировать роль Армянской Апостольской Церкви в обществе и сменить нынешних иерархов», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.
-
2025-05-30 13:13
Ранним утром, наткнувшись на пост премьера Пашиняна в Фейсбуке: «Святой отец, иди и продолжай иметь свою тетю, какое тебе дело до меня?», подумалось, что до какой бы степени низости ни пал руководитель страны, это чересчур, и скорее всего страницу Пашиняна в соцсети взломали. Но нет, никаких опровержений не последовало, более того, через короткое время последовал следующий пост не менее подзаборного содержания. Общество в очередной раз впало в шок, все обсуждают премьерские статусы – в центре общественного внимания вновь оказался этот субъект, представляющий Республику Армения – страну с древнейшей историей и культурой, который сегодня занят уже не просто обливанием грязью Армянской Апостольской Церкви, а банально публичным оскорблением духовных пастырей матом.
-
2025-05-29 09:45
В Бишкеке состоялось очередное заседание Совета министров обороны ОДКБ 2025 года. Армянское руководство в очередной раз проигнорировало мероприятие – это уже действительно выглядит крайне нелепо, особенно если учесть, что на вышеупомянутом заседании обсуждались и были утверждены документы, касающиеся планирования военного сотрудничества государств – членов ОДКБ на 2026-2030 годы, совершенствования вопросов управления войсками ОДКБ, и т.д. Напомню: будучи в Ереване неделю назад, глава МИД РФ Сергей Лавров заявил, что Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ, на что глава МИД РА Арарат Мирзоян ответил, что в Армении есть опасения, что механизмы отношений между Москвой и Ереваном не всегда работали в полной мере, и Ереван не удовлетворен работой ОДКБ.