Վարդան Այվազյան․ Ներկայացնելու ենք սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային նախագիծ
Ցանկացած իրավական կամ սահմանադրական բարեփոխում, որ նախաձեռնվում է, դա ունենում է երկու նպատակ՝ պետական կառույցի կատարելագործում և իշխանության գործունեության հարմարավետության ապահովում. այս դեպքում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով, հակակոռուպցիոն մարմին ստեղծելով կամ չստեղծելով չի լուծվում մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը. «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի համալիր գործողություններով, կոռուպցիան արմատախիլ անելով որպես ձևավորված մշակույթ: Երկրորդ, եթե մինչև հեղափոխությունը կոռուպցիայի դեմ պայքարը դիտվում էր որպես ընդդիմության գոյության միակ պայմանը: Մի կողմից ընդդիմությունը պայքարում էր կռուպցիայի դեմ, մյուս կողմից շահագրգռված էր, որ կոռուպցիան գոյություն ունենա, որպեսզի ինքը ևս գոյություն ունենա: Իսկ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում է իշխանությունը և բովանդակային առումով կարծես թե կոռուպցիայի պահպանումը իշխանության գոյության պայմաններից մեկն է: Որովհետև եթե կոռուպցիան վերանա, իշխանությունը կարծես այլ խնդիրներ չի լուծում: Տնտեսական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արձանագրված անհաջողությունները սվաղվում են կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությամբ»,-ընդգծեց Վարդան Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ իր համախոհների հետ ձևավորել են «Հայոց արարման հավաք» ՀԿ-ն, որը սկսելու է նախաձեռնել Սահմանադրությամբ վերապահված այն իրավունքը, որ 200 հազար ստորագրահավաքով ներկայացնելու է Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային նախագիծ. «Այն հնարավորություն կտա ցույց տալ գործող իշխանության ներկայացվելիք նախագծի թերությունները և դրանց լուծման ճիշտ ուղիները»,-ամփոփեց նա, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.