Последние новости

Ա․Գյուլումյան․ Ճնշում են այն դատավորին, որը ճնշվում է

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի կարծիքով՝ հնարավոր է ճնշել միայն ճնշվող դատավորին, տեղեկացնում է Aysor.am։

«Ճնշում են նրան, որը ճնշվում է։ Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից խոսեն։ Ինձ հնարավոր չի ճնշել, ինձ հնարավոր չի շեղել ճիշտ ուղուց», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարց Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ազգային ժողովը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա։

Երբ լրագրողը նորից պնդեց հարցը, ՍԴ դատավորն ասաց, որ ինքն ի պաշտոնե չի կարող քաղաքական գնահատականներ հնչեցնել։

Նշենք, որ Ազգայն ժողովը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել։ Ներկայացված նախագիծը օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ