Հայաստանի ծանրամարտիկները աշխարհի առաջնության ևս երկու մեդալ ունեն
Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում հավաքելով 460 կգ։
Այս քաշային կարգում հանդես եկավ նաև այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։
Աշխարհի քառակի չեմպիոն հռչակվեց 2016թ․ Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 484 կգ՝ աշխարհի ռեկորդ։
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը՝ բարձրացնելով 212 կգ, ինչը անձնական ռեկորդ է։ Լաշա Տալախաձեն առաջին վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ՝ 220 կգ։ Թեև պետք է նշել, որ Տալախաձեն 220 կգ բարձրացրել է նաև 2017թ․ աշխարհի առաջնությունում, որի ընթացքում հանդես է եկել 105 կգ քաշային կարգում։
Թաիլանդում ավարտված տղամարդկանց աշխարհի առաջնությունու երկամարտի 5 ոսկե մեդալ նվաճեց Չինաստանը, 2 ոսկե մեդալ՝ Հայաստանը, 1-ական՝ Վրաստանը, Բելառուսը և Հյուսիսային Կորեան։
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248 կգ, Տալախաձեն՝ 264 կգ՝ աշխարհի ռեկորդ։ Ռուբեն Ալեքսանյանը 245 կգ-ով երրորդն էր։
24-ամյա Գոռ Մինասյանը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն, 2017թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013թ․ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012թ․ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.