Последние новости

«ՊՐՈՒՍԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ»

Գիտեք, ես արդեն վաղուց զգում եմ ինձ ինչպես կրկեսային ծեր ձին մանեժում. ներկայացումը կարծես թե նոր է, բայց այդ թմբիկների շուրջ պարել եմ արդեն այնքան անգամներ, որ սմբակներս նվվում են։ Ընդ որում դեկորացիաները նույնն են, իսկ պարել ամեն անգամ պետք է նորովի. այ թե որն է մեր կրկեսային խնդիրը։ Դե, փորձենք

Օրերս Հայաստանի՝ որպես մեծագույն խելամտության և օրենքի հաղթանակի երկրի հեղինակության մեջ իր էական ավանդը ներդրեց Ֆեմիդայի ծառան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Աշխարհակերտվածքի այդ զավակը հայտարարեց. «Այսօր դատական իշխանությունն իրականում անկախ է, քանի որ որևէ ճնշում իշխանության կողմից այս պահին ես չեմ տեսնում և չեմ նկատում»։

Այնուամենայնիվ ի՜նչ լավն է նա՝ այդ Վարդազարյանը։ Միաժամանակ սրատես է՝ լեռնային արծվի պես, և կույր, ինչպես հողատակի խլուրդը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումն ապօրինի է. դա ճնշում չէ՞ դատավոր Աննա Դանիբեկյանի վրա։ Իսկ հենց նույն օրը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի համանման հայտարարությունը. դա՞ էլ ճնշում չէ։ Իսկ Քոչարյանի փաստաբանի հաղորդած տեղեկատվությունն այն մասին, որ դատական նիստի նախօրեին Աննա Դանիբեկյանին այցելել են ինչ-որ առեղծվածային մարդիկ, նույնպես ճնշում չէ՞։ Պարզվում է. «Միանշանակ՝ ոչ։ Դատարանը գործել է բացառապես օրենքով եւ իրավունքի գերակայության սկզբունքի սահմաններում։ Որևէ կողմի ազդեցությունը չի եղել, վստահ եմ»։

Դե իհա՜րկե։ Ինչ-որ մեկի միջամտությո՞ւն։ Դատարանի աշխատանքի՞ն։ Չէ, չի՛ կարող պատահել։ Մի՞թե նման բան հնարավոր է Փաշինյանի օրոք։ Ախր ինչպե՞ս նրանք չեն վախեցել այդ պողպատափայլ աչքերից, այդ խստաբարո նվիրվածությունից օրենքին։ Այո, բարեկամներս, որքան էլ ցավալի է դա գիտակցել, բայց իրականությունը մեզանում գնալով ավելի հեռուն է սողում ողջամտությունից։ Մեր երկիրը, մեր հասարակությունը արդեն իրականության տարածք չեն։ Ի՞նչ իրականություն։ Որտե՞ղ եք դուք այն տեսել։ Չկա ոչ մի իրականություն։ Այն գործնականում լիովին դուրս է մղված պատրանքների կողմից։ Ձայնարկությունների մեջ ներկայումս, թերևս, շատ ավելի կենդանի իմաստ կա, շատ ավելի ակնհայտ նշանակություններ, քան գոյականների, ածականների և բայերի։

Սակայն անցնենք առաջ։ Տարրական տրամաբանության նկատմամբ հաղթանակը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հերթական, բայց բնավ միակ հաջողությունը չէ։ Ի դեպ, դուք պատկերացնո՞ւմ եք նրա դեմքը։ Ինչ-որ միջին բան հռոմեացի պատրիկի և թանկարժեք ռեստորանի սեղանապետի միջև։ Եվ ահա այդ քարացած վեհաբարո դեմքով Վարդազարյանը հաղորդեց, որ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակումն ամենևին էլ շրջափակում չէ, այլհանրահավաքի անցկացում դատարանի առջև։ Եվ առհասարակ բավակա՛ն է, անցանք վրայից։

Կարդալով «դատարանների առջև հանրահավաքների» մասին, ես, անկեղծ ասած, միանգամից նետվեցի մեկնաբանություններ ստանալու ծանոթ հոգեբույժներից։ Եվ նրանք բոլորը միաձայն ասացին, որ նման բան չի կարող պատահել, քանի որ չի կարող պատահել երբե՛ք։ Լավ, պոկ չէի գալիս ես նրանցից, դե իսկ «նոր Հայաստանում» կարո՞ղ է։ Հոգեբույժները խոնարհում էին հայացքն ու տարածում ձեռքերը։

Եվ ահա թե ակամայից ինչի մասին մտածեցի։ Եթե դուք խզել եք գործարքը խղճի հետ, ապա դա նշանակում է, որ հիմա դուք նրա հետ վերջնականապես անջատ եք. նա առանձին է, իսկ դուք՝ձեր գլխի տեր։ Բայց ցանկացած գործարք խզելու դիմաց հարկ է լինում վճարել, թեկուզ համաքաղաքացիների աչքում ունեցած հեղինակությամբ։ Մենք նկատի ունենք բնավ ոչ օրենքը, որն ասես առեղ լինի (ինքն իր համար է)։ Նկատի ունենք սևը սպիտակից տարբերելու մարդու բնածին ունակությունը։ Այն, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի, նույնիսկ եթե դրա դեմ առարկում է իշխանությունը։

Զարմանահրաշ համոզմունքը նրանում, որ հպարտ քաղաքացիները չեն արգելափակել դատարանները Փաշինյանի կոչով, այլ լոկ հանրահավաքներ են անցկացրել, հանձին ԲԴԽ նախագահի մատնում է խորապես ոչ սովորական մարդուն, և այժմ մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի անսանք դատավորների ազատությանը նվիրված նրա բարոյախոսական քարոզին։ Մի կողմից, Ռուբեն Վարդազարյանը հավաստիացնում է, որ երբ ինքն անձամբ դատավոր էր նախկին իշխանության օրոք, Բաղրամյան 26-ից իր վրա երբեք ճնշում չեն գործադրել և ոչինչ չեն պահանջել։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև մյուս դատավորներին։ Մյուս կողմից, Ռուբեն Վարդազարյանը պնդում է, թե դատավորներն այսօր ավելի ազատ են ու անկախ։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ են այսօր նրանք ավելի ազատ ու անկախ, եթե նախկինում էլ նրանց վրա ճնշում չեն գործադրել և ոչինչ չեն պահանջել։

Արժե՞ արդյոք կատակել այս թեմայով։ Դե ոչ, թերևս։ Քանզի ավելի ծիծաղելի, քան ԲԴԽ նախագահի մոտ, միևնույն է, չի ստացվի։ Պարզապես կմեջբերեմ նրան. «Ես բազմիցս զրուցել եմ իմ կոլեգաների, դատավորների հետ, ես նրանց հոգեվիճակից զգում եմ, որ նրանք ավելի ազատ են հիմա իրենց զգում։ Խոսքը փաստերին չի վերաբերում, հոգեվիճակին է վերաբերում»։

Կատակել սրանից հետո, համաձայնեք, նույնիսկ մի տեսակ անհարմար է։ Ամենաիսկական սյուրռեալիզմ։ Սալվադոր Դալիին կարելի է կանչել։

Իսկ հիրավի ազատ ու անկախ դատավորներ պատմությանը հայտնի են։ Դա եղել է Պրուսիայում, Ֆրիդրիխ Մեծի ժամանակներում, մի քանի դար առաջ։ Թագավորին նյարդայնացնում էր մի ինչ-որ ջրաղաց, որը պատկանում էր ոմն գյուղացու։ Եվ ահա Ֆրիդրիխ Մեծը սպառնաց բռնագրավել ջրաղացը։ Ի պատասխան՝ գյուղացին հանգիստ ասաց. «Բայց Պրուսիայում դեռ կա՛ն դատավորներ»։ Չէ, դուք միայն պատկերացրեք. այդ պրուսացի գյուղացին ոչ թե միամտաբար, ոչ թե պարզամտորեն, այլ ամենաբնական ու բնազդային կերպով մտածում էր, որ Պրուսիայում կա ատյան, որին կարելի է դիմել, որ կարելի է դատի տալ և՛ կառավարությանը, և՛ թագավորին։

Եվ ի՞նչ եղավ հետո։ Ահա թե ինչ. թագավորը ամաչեց։ Եվ հրամայեց իր նստավայրի պատին փորագրել այդ խոսքերը. «Պրուսիայում դեռ կա՛ն դատավորներ»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БАНДИТЫ В ПОГОНАХ И БЕЗ ПОГОН
    2025-06-04 10:42

    "Мальчик плачет - шарик улетел". Мальчик - это, сограждане, ваш покорный слуга. Накануне я горько плакал, узнав, что начальник полиции, заместитель министра внутренних дел, генерал-майор Арам Ованнисян освобожден от должности. Ведь полиция без "Мясника", как прозвали этого любителя хашламы и кебабов после бесчисленных зверств разноцветных беретов по отношению к мирным гражданам, все равно что мазохист без садизма - все то же, но удовольствия в два раза меньше.

  • НАЦИЯ РЯДОМ С ЦЕРКОВЬЮ
    2025-06-04 09:36

    Наблюдая за хамским поведением Пашиняна по отношению к Армянской Апостольской Церкви, слушая и читая его кощунственные и святотатственные заявления и оценки, некоторые наши сограждане искренне удивляются: как все-таки этот Никол сильно изменился! Ведь он в свое время молился в храмах, цитировал Новый Завет... А сегодня невзрачные семена ненависти к Церкви проросли в его чувствительной душе с безудержным тропическим буйством. Что это с ним?

  • МАНИПУЛЯТОРЫ
    2025-05-31 10:28

    Обнаружив, что никакого государства она построить не может, поскольку строить что бы то ни было органически не способна, власть Пашиняна самозабвенно занимается тем, что умеет делать хорошо: манипулировать сознанием граждан. Это одно из основных ее оружий. Само слово "манипуляция" имеет корнем латинское слово manus - рука (manipulus - пригоршня, горсть, от manus и ple - наполнять). Отсюда произошло и современное переносное значение слова: ловкое обращение с людьми как с объектами, вещами.

  • ХУЛИГАНСТВО ИЛИ ПСИХИЧЕСКОЕ РАССТРОЙСТВО?
    2025-05-30 13:10

    Такого падения репутации власти, как сегодня в Армении, не было давно или никогда. Будто климат синхронно меняется в природе и в политике: такой температуры неприятия не фиксировалось за всю историю наблюдений - горит еще не все, но дышать уже практически невозможно. Положение крайне катастрофично: чем короче его описывать, тем мрачнее получится картина. Армения, так сказать, окончательно созрела. Ее политику сегодня определяют психически неоднозначные личности и их такие же неоднозначные заявления и действия. Сумасшествие? Да, но что-то уж больно организованное сумасшествие, вам не кажется?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ