ՀՀ ԶՈւ-ն համալրվում է կիբեռանվտանգութան խնդիրների լուծման նոր ստորաբաժանմամբ
Հայաստանի պաշտպանության նախարարության կազմում կկազմավորվի հատուկ ստորաբաժանում 19-91, որին կհանձնարարվի նեղ ուղղվածության գործունեություն։ Այս մասին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարարության և «Hi-Tech կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո՝ սեպտեմբերի 30-ի մամուլի համատեղ ասուլիսում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումը զբաղվելու է կիբեռանվտանգության ապահովման հարցերով, տեղեկացնում է News.am-ը։ «Ես չեմ կարող բացել նրա գործունեության ողջ սպեկտրը... Զինվորները, որոնք ժամկետային ծառայություն են անցնում Զինված ուժերի շարքերում, նրանք, ովքեր ծառայության կանցնեն հատուկ համակարգով, շնորհիվ այս ծրագրի կկարողանան հնարավորություն ստանալ ձեռք բերել գիտելիքներ, որոնք թույլ կտան նրանց հետագայում շատ բանի հասնել։ Այս ծրագիրը կարող է մեծ դեր խաղալ նրանց կյանքում, ինչպես զինվորական ծառայություն անցնելիս, այնպես էլ դրանից հետո։ Նրանք կկարողանան իրականացնել գիտահետազոտական գործունեություն և ոչ միայն Հայաստանի անվտանգության ապահովման, այլ նաև կիբեռանվտանգության ապահովման համար»,- բացատրել է Հովհաննիսյանը։
Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ 19-91 ստորաբաժանման ստեղծման նպատակը զինծառայողների անընդհատ կրթության, համակողմանի զարգացման և պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման ապահովումն է։ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում նախատեսվում է ստեղծել նոր հատուկ ստորաբաժանում, ինչի շնորհիվ կարելի կլինի իրականացնել հետազոտական նախագծեր և վերլուծություններ՝ ուղղված ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների լուծմանը։ Մենք տարածք կտրամադրենք, իսկ մնացածը կանեն մեր գործընկերները՝ համապատասխան ուսուցիչներ և դասախոսներ տրամադրելով»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.
-
2025-06-10 17:20
Глава ереванского административного района Шенгавит Размик Мкртчян 10 июня написал заявление об отставке.
-
2025-06-10 17:18
«Дорогие соотечественники, благочестивые последователи Армянской Апостольской церкви! Действующие власти Армении продолжают атаки против наших национальных ценностей, единства, веры и церкви», – написал председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор СНБ Армении Артур Ванецян.
-
2025-06-10 17:17
Глава парламентской фракции "Айастан" Сейран Оганян назвал запрос генпрокурора Армении Анны Вардапетян о начале уголовного преследования в его отношении политическим заказом премьер-министра Никола Пашиняна.