Последние новости

ԿԱՆ ՄԵԶԱՆՈՒՄ «ՎՆԳՍՏԱՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ»

Անկեղծ ասած, մեղավոր եմ Նարեկ Մութաֆյանի առջև։ Երբ ստացվեց առաջին տեղեկատվությունն այն մասին, որ նրան ձերբակալել են դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, առաջին միտքն այն էր, թե նա կորցրել է ինքնատիրապետումը, վիրավորել դատավորին կամ, ավելի վատթար, հարվածել և, իհարկե, չէր կարելի դա անել։ Հետո նայեցի կադրերը, որոնք կարող է դիտել յուրաքանչյուրը։ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի, այսպես ասած, հանցակազմը։

Դատավոր Դանիբեկյանը զբոսայգու միջով գնում է աշխատանքի։ Մոտենում է բլոգեր Նարեկ Մութաֆյանը, ուղեկցում նրան մինչև աշխատավայր՝ իսկական հայ ջենտլմենի պես։ Եվ հարց է տալիս նրան։ Հարց այն մասին, թե ինչպես է նա՝ Աննա Դանիբեկյանը վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երկրում կան դռների տակ վնգստացող դատավորներ. հայտարարություն, որն ավելի ուշ հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, և համարո՞ւմ է արդյոք նա՝ Աննա Դանիբեկյանը, թե դա վերաբերում է նաև իրեն, համարում է իրեն այդպիսի վնգստացող դատավոր, թե՞ ոչ։

Եվ վե՛րջ։ Աննա Դանիբեկյանը չի պատասխանում, կարծես թե մեկ անգամ փորձում է Նարեկից խլել հեռախոսը և այնուհետ մտնում դատարանի շենք։ Իսկ օպերատոր Սարգիս Օհանջանյանը հեռախոսով նկարահանում է առանձնապես ոչ երկարատև այդ ընթացքըԵվ ահա հիմա պարզվում է, որ «կազմակերպված հանցախումբը»՝ ի դեմս Նարեկի և Սարգսի, քննիչի միջնորդությամբ կալանավորման է ենթարկվել դատարանի կողմից։

Ընդ որում եթե տղաներին ձերբակալել են «անհարգալից վերբերմունք դատարանի նկատմամբ» հոդվածով, ապա այժմ գործն արդեն ընթանում է «խոչընդոտում արդարադատությանը» հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարով։ Եվ հենց այդ պատճառով էլ տղաների հանդեպ որպես խափանման միջոց հաջողվեց կիրառել կալանքը։

Բլոգերներից մեկը գրում է. «Եվ չնայած անհասկանալի է, թե հատկապես ինչ կերպ կարելի է խոչընդոտել արդարադատությանը, դատավորին հարցեր տալով դատական նիստից դուրս և չկապված կոնկրետ դատավարության հետ, չենք խոսում արդեն այն մասին, որ բուն հարցերը լիովին վերացական էին և իրենցից ներկայացնում էին Մեծ ու Զարհուրելիի պնդումների պարզ կրկնություն՝ լոկ հարցական նշանի հավելումով, սակայն այդ «անհասկանալի բաները» ամենևին չշփոթեցրին կալանքի մասին որոշում կայացրած դատավորին։ Առհասարակ այդ դատավորին կասկածները բնորոշ չեն. չէ՞ որ ավելի վաղ նա ճիշտ նույն կերպ, առանց շփոթմունքի նշույլի, ազատ արձակեց «ծռերին», որոնք այդ երկու տղաների համեմատ, ըստ երևույթին, անվնաս գառնուկներ են թվում իր աչքին կամ, ծայրահեղ դեպքում՝ ընդամենը մոլորված ոչխարներ»։

ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. այդպես է այդ հանճարեղ դատավորի անունը։ Մտապահենք. երկիրը պետք է ճանաչի մեր ժամանակի հերոսներին։

Այսինքն կարելի է խոսել այն մասին, որ Մութաֆյանի հարցերը՝ Գերագույն հրամանատարի մեջբերումով, ինչպես նա ինքն իրեն վերջերս հռչակեց Լոս Անջելեսում, կարելի է անվանել հեգնալից, կարելի է՝ հանդուգն, մեծագույն ցանկության դեպքում՝ ծաղրալի… Մեծ հաշվով դա ճաշակի հարց է։ Ես, որոշակի չափով փորձագետ լինելով բանավոր բնորոշումների ոլորտում, կնախընտրեի «սարկաստիկ» տերմինը։

Բայց նույնիսկ եթե այդպես է։ Հետո՞ ինչ։ Դա խոչընդոտո՞ւմ է արդարադատությանը։ Հայաստանում արդեն նստեցնո՞ւմ են սարկաստիկ, թեկուզ նույնիսկ ծաղրալի հարցերի համար, պրն.Գլխավոր հրամանատար։ Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում։

Եթե Հայաստանում դրա համար նստեցնում են, ապա ես վաղուց արդեն պիտի նստած լինեի։ Ե՛վ Տեր-Պետրոսյանի օրոք, և՛ Քոչարյանի, և՛ ՍարգսյանիԴե, իսկ Փաշինյանի օրոք պիտի որ ցմահ ժամկետ ստանայի

Թեպետ, ինչի՞ մասին ենք խոսում։ Ամեն ինչ տրամաբանական է։ Հայաստանում իշխանության է եկել երեսպաշտ լիբերալ զվարճախումբը, որը նախկին իշխանությունների օրոք պատառոտում էր հագի վերնաշապիկը, ներկայանալով խոսքի ազատության, մամուլի, ամենատարբեր մեղադրյալների պաշտպան, ժողովրդավարական հասարակության և մարդու իրավունքների արժեքների բարձրագույն կրող։ Դե, իսկ այսօր դրանք պատրաստ են նստեցնել բոլոր ընդդիմախոսներին և առաջին իսկ հնարավորության դեպքում կանեն դա չարախնդանքովԱնպայման կանեն, քանզի «ժողովրդավարները» լոկ բառ է։

Ինչ վերաբերում է Նիկոլին։ Օրական քանի ժամ էլ նա աշխատած լինի, իմաստությունը չի ավելացել։ Նա չի հասկանում, որ «անկախ դատավորների» այդպիսի որոշումներով ոչ միայն չի կանխի նույն համատեքստում տրվող հետագա հարցերը, այլև միայն կավելացնի ատելության աստիճանը երկրում։ Դրանից անխուսափելիորեն բխող բոլոր տխուր հետևանքներով։ Բոլորի համար. սևերի, սպիտակների, երկնագույնների…

Դե, և իհարկե, վարչապետն իրավացի է. կան Հայաստանում վնգստացող դատավորներ…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՄԵՆՔ ԵԶԱԿԻ ԵՐԿԻՐ ԵՆՔ
    2021-03-23 21:12

    Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։