Ղարաբաղյան հակամարտության մասին դասախոսություն Ստրասբուրգի համալսարանում
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Ստրասբուրգ իր այցի շրջանակներում, սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան՝ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդալով ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Պաշտպանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ շեշտադրելով, որ այն ծագել է հայության արցախյան հատվածի հիմնարար իրավունքների տևական ու կոպիտ ոտնահարման հետևանքով, որոնց վերջնական նպատակը հայրենազրկումն էր:
«Ահա այդ պատճառով ավելի քան 30 տարի առաջ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց ընդդեմ ադրբեջանական բռնակցման և հանուն իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Դա առաջադեմ շարժում էր՝ հենվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, սակայն ստիպված էինք ծանր պատերազմում պաշտպանել սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը: Այժմ Արցախն ընթանում է պետականաշինության և զարգացման ճանապարհով՝ զուգահեռաբար դիմագրավելով ադրբեջանական սպառնալիքները»: Ա.Բեգլարյանն ներկայացրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակը, մեխանիզմներն ու մարտահրավերները: Նա շեշտադրել է, որ Արցախը պատրաստակամ է հնարավորինս կիրառել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները՝ իրեն համարելով միջազգային հանրության անբաժանելի մասը: Պաշտպանը հրավիրել է համալսարանականներին այցելել Արցախ և հետազոտություններ իրականացնել տարածաշրջանի վերաբերյալ: Նա վերջում պատասխանել է ուսանողների հարցերին՚, - ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է arminfo.info-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։